▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Մհերը նշանադրվել է. մանրամասներ` արարողությունից

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ երգիչ Մհերը գաղտնի նշանադրվել է: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Մհերի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր: Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը, մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց լուրը:

«Այո, Մհերը նշանդրվել է երեկ: Արարողությունը եղել է նեղ շրջանակներում, որին ներկա են եղել միայն  ամենամոտ մարդիկ»,- ասաց Գեորգին:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ երգչի ընտրյալը արվեստի բնագավառից չէ.նա մասնագիտությամբ մանկավարժ է:

Մեր այն հարցին` ինչու՞ է Մհերն այդ ամենը գաղտնի պահել հանրությունից, Գեորգին նշեց, որ երգիչն իր անձնական կյանքը չհանրայնացնելու իրավունք ունի:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե երբ տեղի կունենա հարսանեկան արարողությունը, Գեորգին նշեց, որ այդ մասին մարդիկ կիմանան միայն հարսանիքից հետո: 

Asekose.am-ը շնորհավորում է Մհերին և նրա ընտրյալին`մաղթելով նրանց երջանկություն:

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին