▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյանը` նշանադրվելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Ամիսներ առաջ դերասանուհի Մերի Մակարյանը հրապարակեց իր եւ սիրելիի լուսանկարն ու այդպես հայտարարեց, որ իր սիրտն այլեւս զբաղված է: Մերին կայքի հետ զրույցում էլ հաստատեց լուրը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել: Հայտնի էր միայն, որ դերասանուհու սիրելին իրավաբան է եւ ապրում է ԱՄՆ-ում: Ու թեեւ դրանից հետո ասեկոսեներ տարածվեցին, թե Մերին բաժանվել է սիրելիից, սակայն դերասանուհին այդուհետ հրաժարվեց խոսել անձնականի մասին մինչեւ այն պահը, երբ ամեն ինչ կանցնի օրինական հարթություն:

Մինչ Մերին խնամքով անհասանելի է պահում իր անձնականի հետ կապված մանրամասները, կայքի աղբյուրներին հայտնի է դարձել, որ մայիսի 27-ին կկայանա Մերի Մակարյանի նշանադրությունը:

Կայքը թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Մերիի հետ, սակայն վերջինս նշեց.

«Ոչինչ չեմ ուզում խոսել, եւս մեկ անգամ նշում եմ, որ կխոսեմ այն ժամանակ, երբ իմ կյանքում կկայանա այդ լուրջ փոփոխությունը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Հայրը լքեց նրանց, երբ նա 11 տարեկան էր. Մերի Մակարյանի խոստովանությունը` ծանր անցյալի մասին

Ես չեմ կարող հորս տարիքի տղամարդու հետ որևէ կապ ունենալ. Մերի Մակարյան

Մերի Մակարյանը՝ սիրելիի հետ ծանոթության, սպասվող ամուսնության և մայրանալու երազանքի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին