Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, Instagram-ում շնորհավորանք է հղել Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Հայաստա՚ն, իմ երկրորդ հայրենիք, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Վիկտոր Կոնոպլևվի «ԻՄ ՀԱՅ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ» բանաստեղծությունը նվիրում եմ իմ հայ բարեկամներին, թարգմանությունը՝ Սոկրատ Խանյանի.
«Ջան» բառի խորքում լիցք կա մոգական,
Ափեափ լիքն է սիրով ու կյանքով,
Այն Աստվածային տաճար է, որ կա,
Հոգու խորան է՝ հյուսված բերկրանքով:
Գեղեցկություն կա նրանում և ուժ,
Ծնունդ է առել Արարատի հետ,
Նրա ծփանքում և՚ սեր կա, և՚ հուշ,
Հնչում է որպես ընկերոջ լավ երգ:
Այնտեղ մշուշոտ պահեր չեմ տեսել,
Չեմ խորհել, թե ուր կտանի ճամփան,
«Յան»-ով ավարտվող ազգանուններից
Թևեր եմ առել ես բազում անգամ:
Ու միշտ հիշելով հայ ընկերներին,
Սիրտս երազի դռներն է բացել.
Ուզում եմ շնչել հովը սարերի
Ու Գասպարյանի նվագով թախծել»:
Հատկանշականն այն է, որ կնոջ տեսանյութին Գարիկ Մարտիրոսյանն արձագանքել է հետևյալ ձևով. «Ապրես, Ժանհնա ջան»: