«Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այդ ֆեյսբուքյան օգտատերը բազմիցս հիստերիաներով է հանդես գալիս: Մի քանի անգամ շեշտել եմ, որ ցածրակարգ գրառումների երբևէ չեմ պատասխանում: Նշեմ, որ խնդիրն այն չէ, որ նրան դուր չի գալիս իմ վարելը, որովհետև այն կարող են չհավանել շատ հեռուստադիտողներ: Դա կարծիք է, որը կարող է ունենալ ցանկացած մեկը: Ուղղակի այս ֆեյսբուքյան օգտատերի մոտ արդեն որերորդ պոռթկումն է իմ հասցեին, որը ես համարում եմ սուբյեկտիվ»,- Asekose.am-ին ասաց հաղորդավար, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան` անդրադառնալով «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան օգտատիրոջ քննադատական գրառմանը, որի համաձայն` «3off-ը ստացված հաղորդում է, չստացված հաղորդավարով»։
Ֆեյսբուքյան օգտատերը մասնավորապես մեղադրում է Արտյոմ Հակոբյանին` «3off»-ն առանց հումորի կամ ինչպես ինքն է նշում` առանց կայծի վարելու մեջ: Որպես խնդրի լուծում էլ առաջարկում է փոխարինել հաղորդավարին, օրինակ` Մկրտիչ Արզումանյանով:
Որպես վերջաբան էլ հիշեցնում է Արտյոմ Հակոբյանի անվան հետ կապված աղմկահարույց դեպքը, երբ հաղորդավարը ցանկանում էր լքել Հայաստանը:
«Ասածս ինչա՝ մի փչացրեք էս հաղորդումը, հայրենիքից զզվողին հանեք ու նորմալ վարող դրեք»,-նշում է օգտատերը:
Չնայած այս քննադատությանը` Արտյոմ Հակոբյանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալուց.
«Ինչո՞ւ են պետք այս հին բզբզոցները, ցանկություն չունեմ այս ամենին անդրադառնալու»,-որպես վերջաբան նշեց Արտյոմ Հակոբյանը:
Հեղինակ` Ա. Գրիգորյան
Կարդացեք նաև` Ցածրակարգ գրառումներին անդրադառնալու ժամանակ չունեմ. Արտյոմ Հակոբյանն իրեն՝ «փողի մեռած» անվանողների մասին
Վեճ, խնդիր, վիրավորանք…Արտյոմ Հակոբյանը՝ իր և Արամեի հարաբերությունների մասին