▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Forbes-ի տնօրենը Նյու Յորքում Քիմ Քարդաշյանին Հայաստանի պատմության մասին գիրք է նվիրել

 

Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել էր շոու-բիզնեսի և սպորտի ոլորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը, որում Քիմ Քարդաշյանը 45.5 մլն դոլարով հայտնվել է 47-րդ տեղում: Երեկ  երեկոյան Նյու Յորքում Քիմը մասնակցել է Forbes Women գագաթնաժողովին, ուր ժամանել է գործնական կոստյումով:

Ամերիկացի հրատարակիչ, գործարար և քաղաքական գործիչ, Forbes-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ֆորբսը Քիմին  1896 թվականին հրատարակված Հայաստանի պատմության մասին գիրք է նվիրել:

Իր հերթին Քիմը ելույթ է ունեցել՝ նշելով. «Իմ ծնողները շատ էին աշխատում: Հայրս ամեն առավոտ աշխատանքի էր գնում և վերադառնում ուշ երեկոյան: Բայց մայրս ավելի նախաձեռնող էր, և ես սկսեցի նրանից օրինակ վերցնել: Ռեալիթի շոուն իմ առաջին քայլն է բիզնեսում, հիմա ես իմ սոցիալական հարթակներն օգտագործում եմ բիզնեսի համար: Այն իր հերթին մեր ընտանիքին օգնում է միասին լինել

Ես գիտեմ՝ ինչպիսի տեսք պիտի ունենա իմ Instagram-ը, որպեսզի իմ նախագծերն արձագանք գտնեն բաժանորդների շրջանում: Իմ բոլոր նախաձեռնությունները՝ երեխաների համար հագուստի սեփական ապրանքանիշ, կոսմետիկ արտադրանք, բջջային հավելվածների համար իմոջիներ, ամեն ինչ եկամուտ բերեց, քանի որ ես վստահ էի իմ ուժերին, միշտ ուզում էի սեփական գործս ունենալ, և ես այն ունեմ, ես հարյուր տոկոսով ներգրավված եմ իմ բիզնես-նախագծերում»:

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին