▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիտեք այն և իմացեք հայ ժողովրդի պատմությունը. Քիմ Քարդաշյանը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին:

«Ես այնքան հպարտանում եմ «Խոստում» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ  ավելի  «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն Մելինա Կանակարեդեսը:

Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21-ին է: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին