▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրիանան ոչինչ չի մոռանում և երբեք չի ամաչել իր նախկին տեսքից. դերասանուհու պատասխանն` իրեն քննադատողներին

Life.panorama.am-ը գրում է. Պլաստիկ վիրահատությունները 21-րդ դարում մեծ տարածում ունեն, դրանց շատերն են դիմում, այդ թվում եւ հայտնիները: Սակայն ֆեյսբուքյան օգտատերերը  կողմից համացանցում պարբերաբար հայտնվում են դերասանուհիների, երգչուհիների` մինչ պլաստիկ վիրահատությունների ենթարկված լուսանկարներն ու այդպիսով քննադատությունների եւ քննարկումների նոր թեմա դառնում:

Այս անգամ թիրախը դերասանուհի Ադրիանա Գալստյանն է: Օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել` մակագրելով «Ինչ էին, ինչ դարձան. Ադրիանան երևի մոռացել է, որ համացանցում հնարավոր է գտնել ամեն ինչ, եթե լավ փնտրել: Եվ այդ լավ փնտրտուքների արդյունքում ես գտել եմ նրա «բնական գեղեցկության» ապացույցներից մի քանիսը…»:

Կայքը թեմայի շրջանակում խոսել է Ադրիանա Գալստյանի հետ: 

«Ինչպես հասկացա` այսօր շատերի մտահոգության պատճառ է, թե դիմե՞լ եմ արդյոք պլաստիկ վիրահատությունների: Ասեմ, որ Ադրիանան ոչինչ չի մոռանում եւ երբեք չի ամաչել իր նախկին տեսքից: Այո, ես դիմել եմ պլաստիկ միջամտության ու դա չեմ թաքցրել: Այն, ինչ արվում է գեղեցիկի համար եւ ամենակարեւորը չափի մեջ, միշտ էլ գնահատելի է: Մարդիկ, կշեռքի նժարին մի դրեք բնական կամ արհեստական գեղեցկություն հասկացությունները, այլ փոխարենը` մարդկային արժեքների որակաները գնահատեք, ինչպես օրինակ դաստիարակությունն ու բարոյականությունն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին