▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեն Բայադյանն առաջին անգամ խոսում է իր հետ կատարված դժբախտ դեպքի և առողջական վիճակի մասին

Life.panorama.am-ը գրում է. Ռեժիսոր Արեն Բայադյանը վերջերս իր հետ կատաված դժբախտ դեպքից հետո առաջին անգամ ֆեյսբուքյան էջի միջոցով ակնարկել է վերադարձի մասին: Նա անվանական լոգոտիպով լուսանկար է հրապարակել ու այն հենց այդպես էլ մակագրել՝ վերադարձ:

Կայքը կապ հաստատեց ռեժիսորի հետ, ով նշեց, որ իրեն արդեն լավ է զգում.

 «Շնորհակալ եմ անհանգստության համար, ուրախ եմ, որ արդեն տանն եմ, ինձ լավ եմ զգում ու գնալով ապաքինվում եմ»,- նշեց Արենը:

Հարցին, թե գրեթե մեկ ամիս առաջ Հրազդանի կիրճում կոտրվածքներով հայտնաբերված ռեժիսորը անձամբ կմեկնաբանի՞ արդյոք իր հետ կատարվածը, քանի որ այս ընթացքում բազմաթիվ ասեկոսեներ են պտտվել իր շուրջ, պատասխանեց.

«Այդ բոլոր ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես դժբախտ պատահար էր, ես սայթակել ու ընկել էի, ուրիշ ոչինչ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին