▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյան. «Այս սերիալում ամենախաղարկային և ուժեղ դերը իմն էր»

BlogNews.am-ը գրում է.  արդեն պատմել ենք «Դեպի Վայրէջք» հոգեբանական դրամայի սյուժեի մասին, որը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է հունիսի 26-ին: 25 մասից բաղկացած հեռուստանովելում իր մասնակցությունը ունի դերասանի Ալեքսանդր Բաբասյանը: 

«Խաղում եմ բացասական կերպար, անունս Սաշ է՝ մականունս Իժ: Սաշը շատ հարուստ և հեղինակավոր մարդու որդի, ով իրեն տվել բոլոր բացասական սովորություններին, զբաղվում է քրաֆիքինգով՝ աղջիկներ վաճառելով մուսուլմանական երկներում: Բավականին խաղարկային կերպար է, էմոցիոնալ: Իհարկե չեմ ուզում  ոչ մեկի կերպարը թերագնահատեմ, բայց երևի մեր սերիալի մեջ, ամենախաղարկային և ուժեղ դերը իմն էր: Շատ դերասանները ովքեր կարդացին սցենարը, նկատեցին որ ամենահզոր և պատասխանատու դերը իմն էր»,-զրույցում նշեց Ալեքսանդրը:

Ըստ սյուժեի՝ Ալեքսանդր Բաբասյանը ակումբներից մեկում սիրահարվում է իր հերթական զորհին: Պարզվում է՝ Սոնան՝ Մերիի դերակատարուհին, Ալեքսանդրի նախկին զոհի քույրն է: Երբ ճշմարտությունը բացվում է, Սոնան կանգնում է  երկընտրանքի առաջ՝ մտածելով գուցե ինքն էլ է զոհ. «Իմ կերպարը յուրքանչյուր սերիա խնդիր ունի ապացուցելու թե ինչքան է սիրում Սոնային, բայց պետք է ասեմ, որ հեռուստադիտողները մինչև վերջին սերիան կասկածելու է՝ իրական է Սաշի սերը, թե ոչ»:  

«Վերջին սերիայի նկարահանումից երբ դուրս էի գալիս, այնքան շատ էին էմոցիաներս, հույզերս և որպես դերասան մեծ բավականություն եմ ստացել թե ֆիլմից և թե նկարահանման ընթացքից: Ինչպես նաև դերասանների հետ խաղից, այստեղ բացահայտել  եմ շատ լավ դերասանների: Ես շնորհակալ եմ դերասաններից, քանի որ ցանկածի հետ խաղալով մեծ հաճույք եմ ստացել»: 

Ալեքսանդր Բաբասյանի խաղընկերը դերասանուհի Մերի Հակոբյանն էր, ով  զրույցում նշել էր, թե որքան է հիացած վերջինիս խաղով. «Դերասանի համար մեծ բավականություն է նոր դերասանի հետ խաղալ. այդպես դու նաև քեզ ես բացահայտում: Մերի հետ առաջին անգամ  ծանոթացա նկարահնամ հրապարակում, իսկ նրա  հետ ճիշտ աշխատելու համար նայեցի այն նախագծերը, որտեղ նա խաղացել էր, ադպես ուզում էի հասկանալ նրա ունակությունները: Մերիի և իմ սիրո դուետը վստահ եմ ստացվել է: Գրեթե բոլորն էլ սիրում են սերիալների մեջի սերը, կարծում եմ՝ մենք ամենավառ զույգն ենք»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին