▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճախ եմ նրան ասում՝ ունեմ մեկ երեխա և ես քեզանից ակնկալիքներ ունեմ. Լուիզա Ղամբարյան

 

Blognews.am-ը գրում է. Երեկ դերասանուհի և հարողադավարուհի Լուիզա Ղամբարյանի և հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանի դստեր՝ Գաբիի տարեդարձն էր: Դստեր 12-ամյակի տոնական միջոցառման, անցումային տարիքի առանձնահատկությունների,  մայր-դուստր հարաբերությունների, ինչպես նաև Գաբիի իրականացած երազանքի մասին կայքը զրուցել է Լուիզա Ղամբարյանի հետ.

«Գաբիիս 12 ամյակը նշեցինք շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ՝ ի սկզբանե մեր պլանավորածի համաձայն: Կեսգիշերից Գաբին արդեն ուներ ուրախ, առույգ տրամադրություն, որը շարունակվեց մինչև օրվա ավարտ: Տարեդարձը աղջիկս նշել է իր ընկերուհիների, դասընկերուհիների հետ, որոնք բոլորը համարյա իր տարիքին են: Գեղեցիկ ծրագիր էինք ընտրել ժամանցի կենտրոնում, նախապես թեմա էինք ընտրել, ամեն ինչ մանրամասն քննարկել: Ընտրել էինք «Ալիսան հրաշքների աշխարհում» թեման. համապատասխան կերպարներ, ինտերիեր, քաղցրավենիք»:

Դստեր տարիքի մասին խոսելիս, Լուիզան նշում է, որ իր համար այս ընթացքն իսկապես շատ արագ է անցել.

«Տատիկների ու պապիկների մի խոսք կա՝ «ուրիշի երեխան արագ է մեծանում»: Երեկ էլ, հենց տոնական միջոցառման ընթացքում մտքերով վերհիշեցի Գաբիի հետ կապված ամեն ինչն առաջին օրից՝ ծնվելը, առաջին զգացողություններս՝ որպես մայր: Այդ պահից արդեն 12 տարի է անցել, սակայն ինձ համար այդ ընթացքը մի ակնթարթ է թվում»:

Դստեր նախասիրություններից, ծնողներից ժառանգած գենետիկ նախադրյալներից խոսելիս, Լուիզան նշել է, որ Գաբին ունի և՛ հոր, և՛ մոր մասնագիտության հանդեպ սեր ու հետաքրքրություն.

«Անգամ իր մեծ տատիկից է գեներ ժառանգել, ով խորհրդային հայտնի գրող է եղել: Բժշկությունն էլ է իրեն հետաքրքրում, արվեստն էլ է շատ սիրում ու պիտի նշեմ, որ հենց արվեստի հանդեպ հակվածություններն են ամենաշատն ընդգծված Գաբիի մոտ: Աղջիկ երեխա է, ու ինձ հետ ավելի շատ է ժամանակ անցկացնում,  գուցե նաև ես իր համար ավելի տպավորիչ ու վառ կերպար եմ, ու հենց դրա համար է, որ հատկապես արվեստն է սիրում, չգիտեմ, բայց արդեն տեսնում եմ, որ բեմի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն ունի: Ասել, որ արդեն պարզ է՝  ինչ ուղի կընտրի Գաբին՝ բժշկություն, թատրոն, արվեստի այլ ճյուղ, սխալ կլինի, միայն գիտեմ, որ ամեն ինչից մի քիչ-մի քիչ լավ խորը նստած ունի իր մեջ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Կարդացեք նաև՝ Իրար հետ կիսելու որևէ բան չունենք. Լուիզա Ղամբարյանը` Սոֆի Դևոյանի հետ հարաբերությունների մասին

Այո, մեր ընտանիքում համալրում է սպասվում. Լուիզա Ղամբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին