▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Երիցյան. «Հեռուստադիտողն այս ֆիլմում ինձ կտեսնի լրիվ այլ կերպարում»

«Դեպի երազանք» հեռուստաֆիլմին մնացել են հաշված օրեր: Հուլիսի31-ին հեռուստադիտողը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում կարող է տեսնել հետաքրքիր սյուժեի զարգացումները:

Մինչհեռուստաֆիլմի անդրանիկ եթերը BlogNews.am-ն իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցներ դերակատարների հետ: Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Շուշան Երիցյանի հետ, ով հեռուստաֆիլմում մարմնավորում է բացասական կերպարի: Ժամանակակից հարուստ աղջիկ եմ, ում ծնողները երես են տվել և միշտ կատարում են նրա քմահաճույքները: Նրա համար անհնարին ոչինչ չկա: Նա խնդրի առաջ է կանգնում, երբ իր սիրած տղան չի ուզում իր հետ նշանվել, քանի որ հանդիպում է ավելի զուսպ, համեստ աղջկա, ում էլ սիրահարվում է: Իմ հերոսուհին չի հանդուրժում, որ իր սիրելին սիրահետում է գյուղից եկած աղջկան, և ամեն ինչ անում է, որպեսզի նրանց բաժանի. անգամ ծայրահեղ քայլերի է դիմում»: 

 

Շուշանի գուգընկերը Կարեն Ասլանյանն է, և ինչպես դերասանուհին է ասում, նրանց մոտ շատ հեշտ ստացվեց միմյանց հետ լեզու գտնելը. «Պետք է ասեմ, որ Յուլիա Ֆինկի հետ էլ էի առաջին անգամ խաղում, և շատ հաճելի էին նրա հետ հարս-սկեսուր հարաբերությունները, քանի որ միանման էինք, նույն ոճում էինք»:   

Դերասանուհին նշում է, որ բացասական կերպարում խաղալը բավականին բարդ էր. «Ես ֆիլմի ամենավատ կերպարն եմ և պետք է ասեմ, որ սա ինձ համար լիովին նոր փորձ էր: Ֆիլմում բարդ տեսարանները բավականին շատ էին և պետք էր գործի դնել ամբողջ դերասանական հմտությունը: Ես շատ ուրախ եմ, որ ինձ վստահեցին այս դերը, և կարծում եմ՝ հանդիսատեսն այստեղ կտեսնի լիովին այլ Շուշան Երիցյանի: Ինձ շատ օգնեց ֆիլմի ստեղծագործական կազմը, քանի որ բավականին պրոֆեսիոնալ մոտեցում էին ցույց տալիս»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին