▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն մարդիկ, որոնք շտապում են քննադատել և վատն ասել, գոյություն չունեն ինձ համար». Ժաննա Բուտուլյան

 

 

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը սպա կենտրոնից նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամ, որը համացանցում լայն քննարկման առիթ է դարձել։ Շատերը դիտարկում են, որ հայտնիների մոտ նոր թրենդ է դարձել սպա կենտրոնից լուսանկարներ հրապարակել։

Tert.am Life–ը զրուցել է Ժաննայի հետ։ Վերջինս նշել է, որ դա իր աշխատանքն է։

«Դա իմ աշխատանքն է։ Ով չի հասկանում եւ այն դիտարկում է ինչ–որ այլ կերպ, իր տեսանկյունից դիտելով, ասեմ`ես գովազդում եմ այս սպա կենտրոնը։ Առհասրակ, այն մարդիկ, որոնք շտապում են քննադատել եւ վատն ասել, ինձ համար գոյություն չունեն։ Չեմ մտածել, որ այս լուսանկարը կարող է աղմուկ բարձրացնել։ Ես ընդհանրապես սկանդալային չեմ եղել ու չեմ համարում, որ սկանդալի վրա հիմնաված խոսակցությունները ճիշտ PR են»,– ասել է Ժաննան։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին