▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենակարևորն այն է, որ կիսում է կյանքի հանդեպ իմ հայացքները. դերասան Գևորգ Գրիգորյանն ամուսնացել է

Aysor.am-ը գրում է.Դերասան Գևորգ Գրիգորյանն, ով այս ընթացքում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, երեկվանից համալրել է ամուսնացած հայ աստղերի շարքը:

Դերասանի ընտրյալը լուսանկարիչ Յուլիա Կուրոչկինան է, ում հետ ծանոթացել են երկու ամիս առաջ՝ Երևանում: Նա ռուսի, ուկրաինացու և գնչուի խառնուրդ է: Հայաստան էր եկել հանգստանալու և տեսարժան վայրերը նկարելու:

Գևորգի և Յուլիայի սերն առաջին հայացքից է ծագել: Հանդիպել են 3 օր, որից հետո լուսանկարչուհին մեկնել է Մոսկվա: Հայ դերասանն էլ հենց նույն օրը տոմս է գնել ու գնացել նրա ետևից:

«Երեք օր անց՝ ծննդյանս օրը, նրան ամուսնության առաջարկություն արեցի: Անգիտակից ժպիտով, կիսաձայն՝ դրական պատասխան տվեց: Հաջորդ օրն էլ աշխատանքից դուրս եկավ ու միասին Հայաստան եկանք», - կայքի հետ զրույցում ժպիտով պատմեց երջանիկ փեսացուն:

Նրանց տարիքային տարբերությունը 5 տարի է: Զույգի ո՛չ նշանադրությունը, ո՛չ ամուսնությունն ավանդական ծեսերով չեն անցել: Այժմ նրանք բնակվում են հայ փեսացուի մեծ ու գեղեցիկ ընտանիքում:

«Նա ինձանից 5 տարի է փոքր, բայց դա բացարձակ չի խանգարում մեր հարաբերություններին: Շատ ինքնուրույն, ինքնահաստատված, խելացի ու խորը մարդ է: Անսահման նվիրված է, հոգատար և բարի: Բայց ամենակարևորն այն է, որ կիսում է կյանքի հանդեպ իմ հայացքները: Բացարձակ կախվածություն չունի այն աղբից, որով համատարած հիվանդ են այսօր… Ինչ վերաբերում է մեր կեցությանը, ապա ապրում ենք իմ մոտոակումբի բազայի կողքին դրված վրանում, ապրում ենք մեծ ընտանիքով՝ ակումբի անդամ եղբայրների հետ, լիովին ազատ ու երջանիկ», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին