▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործընկերներիցս ոչ ոք չի քաջալերում իմ քայլերը. Անահիտ Մութաֆյանն անկեղծանում է

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

Aysor.am-ի զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ:

- Անահիտ, արդեն տևական ժամանակ է, «Առաջնորդներ» սերիալում Ձեր կերպարային գիծն ավարտվել է: Նոր էկրանային առաջարկներ չունե՞ք:

-Այո, բավական ժամանակ է՝ չեմ նկարահանվում: Այս ընթացքում եղել են առաջարկներ, սակայն ես բնույթով հավատարիմ մարդ եմ, եթե մեկի հետ սկսվում է համագործակցություն, ապա ցանկալի է երկար շարունակել: Դեռևս սպասում եմ իմ շատ սիրելի Դիանա Գիգորյանի նոր առաջարկին: Եթե նոր պրոյեկտում նա կունենա ինձ համար հարմար կերպար՝ կհամագործակցեմ մեծ սիրով, եթե ոչ՝ աշխատանքս կշարունակեմ ուրիշ պրոդյուսերի և սցենարիստի հետ:

- Անահիտ, արդյոք քաղաքական, տնտեսական տարբեր խնդիրների մեջ մտնելը չի՞ խանգարում դեասանուհուն:

- Երբեք ոչինչ չի կարող խանգարել արվեստագետին՝ լինել ակտիվ ու իր երկրին նվիրված քաղաքացի: Ավելի քան օգնում է: Երբ բեմում արտաբերում ես մի նախադասություն, պետք է հասկանաս՝ ինչի՞ մասին է խոսքը: Իսկ բեմից կարելի է ասել ավելին, իհարկե, ենթատեքստերով, քան միտինգների հարթակներից:

- Ձեր կոլեգաները, գործընկերները որքանո՞վ են սատարում, քաջալերում Ձեր քայլերը, կամ, գուցե, ընդհակառա՞կը:

-Ցավով պիտի նշեմ, որ մեր սերունդը լավ քաղաքացիներ չունի, մեզ «աճեցրել» են սովետական ոգով՝ միշտ վախեցած ու միշտ ստվերում: Ցավոք, կոլեգաներիցս և ոչ ոք չի քաջալերում իմ քայլերը, որովհետև նրանք վախենում են դերեր չստանալուց, ոմանք էլ՝ կոչումներ չստանալուց…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ոչնչություններ են, թքած ունեմ այդպիսի կենդանիների վրա. Անահիտ Մութաֆյանը` հոր մահը ծաղրողների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին