▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայ տեխնոլոգը մշակել է բլոկչեյնին այլընտրանքային հանդիսացող տեխնոլոգիա

Սփյուռքահայի բանաստեղծությունն՝ «Արի տուն» ծրագրի մասին

Ղարաբաղյան հակամարտության արտացոլանքը. կինո և գրականություն

Որքան մարդ է լքել Հայաստանն ու ինչու

«Պսակադրությունը շատ բան փոխեց». Աննան` Արամեի խորհրդանշական երազի, դստեր և ամուսնության օրը նշելու մասին



2017-08-11 20:18:25

Արամեն և Աննա Թովմասյանը 4 տարի է` ամուսնացած են, սակայն նախորդ տարի որոշեցին ստանալ նաև Աստծո օրհնությունը և պսակադրվեցին։ Զույգը շատ էր կարևորում այս արարողությունը` հուսով, որ դրանից հետո բալիկ կունենան։ Իրադարձությունից 1 տարի չանցած ծնվեց Արամեի և Աննայի առաջնեկը` Աննա Մարիան։ Երեկ զույգը տոնել է պսակադրության 1 տարին։ Tert.am Life–ն Աննայի հետ զրուցել է եկեղեցական կարգով ամուսնության և դրանից հետո կյանքի մեծագույն փոփոխության` փոքրիկի ծննդի մասին։

–Աննա, երեկ Ձեր պսակադրության 1 տարին էր, ինչպե՞ս նշեցիք։

 

–Արամեն Ուկրաինայում էր, երեկ վերադարձավ Երևան, սակայն երեկոյան հրավիրված էր Արաբոյի հարսանիքին։ Ուզում էինք ընկերներով հավաքվել, նշել, բայց չստացվեց։ Ամեն դեպքում, բալիկին քնեցնելուց հետո մինչև կեսգիշերն անցնելը գնացինք երկուսով նշելու։ Ստացվեց ռոմանտիկ երեկո` առանց որևէ մեկի։

Ի՞նչ նվեր եք մատուցել իրար։

–Ես ոչինչ չեմ նվիրել։ Ես հիմա արդարացում ունեմ (ծիծաղում է): Քանի որ տանից դուրս չեմ եկել, ժամանակ չեմ ունեցել, իսկ Արամեն ծաղիկներով եկավ տուն, նաև` մեզ նվերներ էր բերել Ուկրաինայից։ 

Օգոստոսի 20-ը ևս ձեր ամուսնության օրն է։ 4 տարի առաջ հենց այդ օրը զագսում

գրանցեցիք ձեր ամուսնությունն ու սկսեցիք ապրել մի հարկի տակ։ 

Այդ օրն ինչպե՞ս եքնշելու։

 

–Օգոստոսի 21–ին պատրաստվում ենք մեկնել հանգստի։ Այնտեղ կնշենք մեր օրը։ Արամեն արդեն մատուցել է իր նվերը` գնում ենք  հանգստանալու, ես դեռ պետք է մատուցեմ։

 

–Աննա, դու և Արամեն 4 տարի է` ամուսնացած եք, սակայն միայն նախորդ տարի պսակադրվեցիք եկեղեցական կարգով։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց դրանից հետո Ձեր ընտանիքում հնչեց սպասված նորությունը, որ բալիկի եք սպասում։ Ի՞նչ խորհուրդ ուներ Ձեզ համար պսակադրությունը։

–Կարծում եմ` զուգադիպություններ չեն լինում, հատկապես, այդպիսի։ Մենք միշտ խոսում էինք, որ պետք է, անպայման,  օրհնություն ստանանք եկեղեցում։ Գիտեինք, որ մեր կյանքում ինչ–որ բան պակասում է, որպեսզի լույս աշխարհ գա մեր հրաշքը։ Որոշեցինք, անպայման, գնալ եկեղեցի։ Մենք  եկեղեցի գնացինք հենց այն հավատքով, որ մեր կյանքում շատ մեծ բան է փոխվելու, և Աստված  չմերժեց մեզ։ Իսկապես, գոյություն ունի Աստծո օրհնության ուժը։ Մենք հավատում ենք այդ ամենին։ Պսակադրությունը շատ բան փոխեց, դրանից հետո իմացանք, որ բալիկի ենք սպասում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.