▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածված կարծիքները բացարձակապես անհիմն են. Դիանա Գրիգորյանը պարզաբանում է

Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը» հեռուստասերիալում դերասան Արտաշես Ալեքսանյանի բացակայությունը նոր ասեկոսեների պատճառ է դարձել: Դերասանի վերջին հարցազրույցը էլ ավելի է սրել տարածված խոսակցությունները, որտեղ նշել էր, թե նախօրոք կանխազգացել է, որ նոր նախագծում չի լինելու:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Դիանա Գրիգորյանի հետ, մեզ հետ զրույցում նա բացառեց իր և Արտաշես Ալեքսանյանի միջև կոնֆլիկտը.

«Տարածված կարծիքները բացարձակապես անհիմն են, ես մեծ ջերմությամբ զանգել եմ իրեն, շնորհավորել կոչման համար, նաև պայմանավորվել հանդիպել նրա հետ, քանի որ շատ ենք կարոտել միմյանց: Մարդիկ պետք է նկատած լինեին, որ մեր հին դերասանական կազմից միայն Արտաշես Ալեքսանյանը չէ, որ ներկա չէ: Սա նորմալ է, քանի որ կար միտում նախագիծը սկսել նոր, թարմ դերասանական կազմով: Որքան էլ դերասանները իրենց գործում վարպետ լինեն, միևնույն է, հանդիսատեսի աչքը հոգնում է, նրանք չեն կարող անընդհատ նույն դեմքերին տեսնել: Ուստի, նոր դերասանների ընտրությունը նպատակային, տրամաբանական, պրոֆեսիոնալ ու ճիշտ էր»,- նշեց Դիանա Գրիգորյանն ու ավելացրեց.

«Ես առհասարակ ոչ մի դերասանի հետ խնդիր չունեմ, մարդիկ տարիներ շարունակ համերաշք աշխատում են, բայց գալիս է պահ, երբ փոփոխությունները անհրաժեշտ են: Անշուշտ, կան դերասաններ, որոնցից ուղղակի հրաժարվել չենք կարող, սակայն նրանց մուտքը կանենք մի փոքր ուշ: Գոնե մեկնարկը թարմ դերասաններով պետք է լիներ, իսկ առաջիկայում մեր դերասաններից շատերը կմիանան մեզ: Ես իմ խմբին շատ եմ սիրում, ու ինչպես ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ ոչ թե իմ խմբից մարդիկ են հեռացել, այլ իմ խումբը համալրվել է մեզ համար նոր մարդկանցով. մեր ընտանիքից մարդ չի հեռացել, մեր ընտանիքը մեծացել է»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին