▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք ներխուժել են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատուն

 

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-երը՝ երեկ գիշեր անհայտ դիմակավորված անձինք ներխուժել են Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի Լոս-Անջելեսի առանձնատուն՝ վնասելով բակում կայանած 3 մեքենաները: Նրանք փորձել են գտնել արժեքավոր իրեր, թիկնապահներից մեկին պատկանող մեքենայից գողացել են բջջային հեռախոս:

Դիմակավորված անձանց հայտնաբերել և վնասազերծել են ամուսինների թիկնապահական խումբը, իսկ նրանցից մեկին առանց դիմակի ֆիքսել է տեսախցիկը: Նշենք, որ ոչ Քիմը, ոչ Քանյեն և ոչ էլ նրանց երեխաները չեն տուժել:


Հիշեցնենք, որ ռեալիթի շոուի աստղի հետ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև նախորդ տարվա հոկտեմբերին, երբ վերջինս գտնվում էր Փարիզում: Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարում նրա վրա հարձակվել էին դիմակավորված զինված անձինք, որոնք գողացել էին հայազգի աստղի 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին