▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Spice girls» աշխարհահռչակ խմբի Մել Բին ցանկանում է հայերեն սովորել. Սիրուշոն նրան օգնում է այդ հարցում

Աշխարհահռչակ «Spice girls» խմբի անդամներից երգչուհի Մել Բին ցանկանում է հայերեն սովորել: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի Instagram-ի story բաժնից, որում երգչուհին հայերեն գրքի լուսանկար է հրապարակել` դրան կից գրելով. «Այն ճանապարհին է, Մել Բի»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Մել Բին Ամերիկայի «America's Got Talent» նախագծի շրջանակներում մասնակիցներից մեկի հետ հայերեն էր խոսել: «Ինչպես ասում են հայերը, Դու ՎԵՐՋՆ ես»,- նշել էր երգչուհին: 

Բացի դրանից, Սիրուշոն նաև լուսանկար է հրապարակել Մել Բիի հետ:

«Մել Բի, դու էներգիայի աղբյուր ես և լուսավոր հոգի ունես»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Սիրուշոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ Մել Բին ավելի վաղ ներկայացրել էր լուսանկարներ, որոնցում կրում էր Սիրուշոյի  «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուի «Զանգեզուր» ականջօղերը: Իր հերթին Սիրուշոն, ի պատասխան երգչուհու այս քայլին, գրել էր.

 ««Spice girls» խմբից Մել Բին կրում է «Պռեգոմեշ» ականջօղերը և շնորհավորում է Երևանին: Սա երեկ տեղի ունեցած ամենազիլ իրադարձություններից մեկն է: Երբևէ կպատկերացնեի ՞ք Spice Girl, ով կկրի հայկական ավանդական զարդ: Մել Բի, դու հիանալի ես»:

Հիշեցնենք, որ վերջերս Մել Բին ամուսնացել է հայտնի ամերիկաբնակ ոճաբան-վարսահարդար Գարի Մադաթյանի հետ, ով, ի դեպ, Մել Բիի անձնական վարսահարդարն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին