Bravo.am-ը գրում է. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը»,-կայքի հետ զրույցում ասել է Տիգրան Մնացականյանը, որի նոր սիրավեպը երիտասարդ աղջկա հետ համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: Հարցին՝ ինչու բաժանվեց կնոջից՝ Լիանա Առաքելյանից, դերասանը պատասխանել է.«Առանց այդ էլ շատ եմ ցավեցրել Լիանային, չէի ցանկանա այդ մասին այլեւս խոսել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից 21 տարով փոքր 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ, ով մասնագիտությամբ դերասանուհի է: Վերջինս հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Տիգրանը չի սիրել նախկին կնոջը. «Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը չի սիրել իր կնոջը»։
Հավելենք, որ Տիգրանն ու նրա նախկին կինն ամուսնացած են եղել մոտ 15 տարի և համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա`14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։
Կարդացեք նաև` Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից 21 տարով փոքր աղջկա հետ
«Տիգրանը չի սիրել կնոջը». Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության մասին