▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց իրականությունն իմանալու`անիծում են մարդկանց. Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինն իրեն քննադատողներին

Մի քանի օր շարունակ համացանցի քննարկման  թիվ մեկ թեման դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ ամուսնությունն էր՝ իրենից 21 տարով փոքր աղջկա հետ:   Համացանցային օգտատերերից շատերն իրենց վրդովմունքը հայտնեցին այս փաստի հետ կապված՝ նշելով, որ Տիգրանն ամուսնացել է  մի աղջկա հետ, ով իր երեխայի տարիքին կարող էր լինել, որ դերասանը, իր 1-ամյա երեխային թողած, ընկել  է մի աղջկա հետևից, ով հիմար սելֆիներից բացի ոչինչ չի անում. այս շարքը, թերևս, կարելի է երկար շարունակել: Բանը հասավ նույնիսկ նրան, որ շատերը սկսեցին Տիգրան Մնացականյանին համեմատել անգամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հետ և նրա համար կանխատեսեցին նույն ճակատագիրը:

Տիգրան Մնացականյանի երիտասարդ կինը պատասխանել է իրեն քննադատողներին և իր հասցեին հնչող մեղադրանքներին.

«Հալալա էն մարդկանց...ովքեր առանց ճշմարտությունն ու իրականությունն իմանալու կարողանում են անիծել ու վիրավորել մարդկանց»,- գրել է 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում, ով, ի դեպ, նշել է, որ իրենց միջև առկա տարիքային տարբերությունն իր համար խոչընդոտ չէ. «Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,-նշել է Մարիամը:

Ավելին, վերջինս ֆեյսբուքյան իր էջի ետնանկարում  տեղադրել է լուսանկար՝ հետևյալ տողերով.

«Իմ երազանքների տղամարդը գտնված է: Շնորհակալություն բոլորին: Բոլորն ազատ են»:

Նշենք, որ  հարցազրույցներից մեկի ժամանակ Մարիամը նշել է, որ Տիգրանը չի սիրել նախկին կնոջը. «Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը  չի սիրել իր կնոջը»։ Իր հերթին Տիգրանը խոսոտովանել է, որ իր և նախկին կնոջ  ամուսնալուծության պատճառ դարձել են իր և Մարիամի հարաբերությունները: «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»:

Հիշեցնենք, որ Տիգրանն ու նրա նախկին կինն ամուսնացած են եղել մոտ 15 տարի և համատեղ  կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա`14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։

Հավելենք, որ Տիգրանն ու Մարիամն ապրում են միասին, իսկ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 14-ին` Մարիամի ծննդյան օրը: 

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Կարդացեք նաև` Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը, շատ եմ ցավեցրել նախկին կնոջս. Տիգրան Մնացականյան

Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից 21 տարով փոքր աղջկա հետ

«Տիգրանը չի սիրել կնոջը». Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության մասին

40-ամյա Տիգրանն իր 1-ամյա երեխային թողած` ընկել է 19-ամյա աղջնակի հետևից, ով հիմար սելֆիներից զատ ոչինչ չի անում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին