▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգիներ, առեղծվածային մահեր, արյուն… Արման Նշանյանը հայտնվել է այդ ամենի կիզակետում

Մոտ մեկ շաբաթ է, որ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկել է  նոր, 25 մասանոց  հեռուստանովել՝ «SOS. փրկեք մեր հոգիները»: Ֆիլմը ֆանտաստիկ և սարսափ ժանրերի  միաձուլումն է: Asekose.am-ի հետ զրույցում գլխավոր դերակատար Արման Նշանյանը խոսել է իր կերպարի  և սյուժետային մանրամասների մասին:

«Առաջին անգամ եմ հանդես գալիս նմանատիպ ֆիլմում,  ինչի համար շատ ուրախ եմ: Շատ հաճելի նկարահանումներ են ինձ համար, որովհետև բնության գրկում են եղել նկարահանումների մեծ մասը: Ես սիրում եմ կերպարներ, որոնք ունեն ցավագին պատմություն, որի թելը կարող եմ բռնել և լինել այնպիսին, ինչպիսին կլիներ այդ կերպարն իրական կյանքում»:

Խոսելով բարդությունների մասին` Արմանը նշեց, որ իրեն  ավելի հեշտ կլիներ հանդես գալ գեղարվեստական ֆիլմում, քանի որ այս ֆիլմում դժվարություններ շատ են եղել:

«Դժվարություններ շատ են եղել` հաշվի առնելով նկարահանման վայրն ու ցուրտ եղանակը, սակայն այդ ամենը կարողացել եմ հաղթահարել, քանի որ երբ սիրում եմ կերպարս, ամեն բան ինձ համար հեշտ է դառնում»:

Այն նկատառմանը, որ դեռևս հրապարակային քննադատություններ չեն եղել, վերջինս ասաց, որ պատճառներից մեկը ռեժիսորի ճիշտ աշխատելաոճն է.

«Թե դերասանական կազմը, թե սցենարիստն ու ռեժիսորը կարողացան մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ այնպես անել, որ խուսափենք հնարավոր քննադատություններից: Կարևորն այն  է, որ այս ֆիլմը ևս կունենա ուսուցողական բնույթ: Իմ կերպարի հետ կապված մի բան կարող եմ ասել՝ որքան էլ որ կյանքում դժվարություններ լինեն, պետք է երբեք չհուսահատվել և կապը չկորցնել տիեզերքի հետ»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Արման Նշանյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին