▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան

«Ա Թի Վի» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Կարմիր բլուր» հեռուստասերիալի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր այս նախագծի մասին ենք խոսել գլխավոր հերոսի՝ Սարգիս Գրիգորյանի հետ, ով պատմել է ոչ միայն նկարահանումների, այլեւ 2018-ի ծրագրերի մասին:
 
- Սարգիս, մեր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էիք, թե չեք ուզում այլեւս երկարատեւ սերիալներում նկարահանվել: Ինչո՞վ գրավեց «Կարմիր բլուրը», որ որշեցիք այս անգամ եւս ներկայանալ:
 
- Այո, ինչպես ասել եմ ժամանակին, նախընտրում եմ կարճաժամկետ սերիալներում նկարահանվել: Եթե անկեղծ լինեմ, ես նախընտրում եմ առհասարակ սերիալներում չնկարահանվել, բայց հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հաշվի առնելով ֆիլմերի սակավությունը, հաշվի առնելով այն, որ նկարահանվող ֆիլմերն էլ կարծես երկարաշունչ սերիալների  առաջին սերիաները լինեն՝ հասկացա, որ սա իմ գործն է: Ցավոք, այն դարաշրջանում եմ ապրում, երբ ավելի ակտուալ են սերիալները եւ դերասանի մասնագիտության մեջ դա մեծ տեղ է գրավում: Արդյունքում, ուզես, թե ոչ, առանձնանալ չես կարող: Ի վերջո, մասնագիտությանդ մեջ անընդհատ պետք է գործես, արդյունքում փորձում ես գտնել լավագույնը, որտեղ կներկայանաս: Այս պարագայում սերիալային բազմազանության մեջ փորձեցի գտնել լավագույն խումբը եւ աշխատել: Իսկապես, Ելենա Արշակյանն ինձ համար հետաքրքիր տեսակ է, համատեղ աշխատանքից հետո հասկացա, որ նա կարողանում է եղած բյուջեի դիմած որակ ապահովել: Էլ չասեմ, որ վարկանիշային աղյուսակում այն առաջնային հորիզոնականում է:
 - Գիտեմ, որ Ձեզ համար բացի մարդկային գործոններից, մեծ նշանակություն ոնի նաեւ սցենարը: Այս պարագայում ամեն բան Ձեր սրտո՞վ է:
 
- Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին եւս բավականին լավ եմ ճանաչում, գիտեմ նրա հնարավորությունները: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն սերիալի կառուցվածքը կազմելու առանձնահատկությունները: Ըստ սցենարի՝ ես տան ավագ որդին եմ, ում ուսերին է ընկած տան հոգսը: Այստեղ նկարագրված է մարդկային փոխհարաբերություններ մոր եւ որդիների, հոր ու տղայի, երկու եղբայրների միջեւ: Հայի տեսակի մեջ այս գիծը, ցավոք, շատ տարածում ունի: Նման ճակատագրեր շատ են եղել 90-ակններին: Ես ու իմ սերնդակիցները հանգամանքների բերումով շուտ մեծացանք, ցուրտ ու մութ տարիներին մեծ դժվարությունների միջով ենք անցել: Սեւակի մեջ շատերը իրենց կտեսնեն, հայկական ընտանիքներում հաճախ է պատահում, երբ մեծ եղբայրն իրեն զոհում է փոքրի համար: Այստեղ ցույց է տրվում նաեւ փոքր եղբոր անշնորհակալությունը, որը եւս մեծ տարածում գտած խնդիր է: Երկու սերունդներ ներկայացնող եղբայրների կյանքը իսկապես հետաքրքիր է:  Անձամբ ինձ սցենարը շատ է դուր գալիս, ես այստեղ պարզապես չեմ խաղում, այլեւ հետեւում եմ:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին