▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգենդի հետ հանդիպումը թվաց մի վայրկյան...

Արվեստը նման է մաղի, ժամանակի ընթացքում մաղում է մանրերին ու թողնում նրանց, ովքեր ժողովրդի կողմից միշտ սիրված են մնում:

Ձախ Հարութ լեգենդի մասին դարերը դեռ կաղմկեն:

Կխոսեն Հարութի մարդ,արվեստագետ , և վերջապես ՀԱՅ տեսակի մասին:

Այսօր երբ 15 րոպե էր սահմանված Ձախ Հարութի հետ հանդիպման համար, թվաց թե ժամանակի անարդարությունն հենց այսպես է սահմանվում, ու թե սուտ են ասում,որ րոպեն ունի 60 վայրկայն, որ այս պահերին րոպեն ինչ-որ 10 ,կամ առավելագույնը 20 վայրկյան ունի:

Հնար լիներ կանգնեցնել ժամանակն ու հենց այսպես վայելել մի մարդու ներկայություն ում ժողովուրդն իրավմամբ անվանում է ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ:

- Արվեստը հայրենիք ունի՞.- չգիտեմ ,որտեղից հենց այս հարցը առաջինը եկավ միտքս:

Հարութի պատասխանը շշմեցրեց.

- Արվեստը ,ունի արդյո՞ք հայրենիք, երևի ինչ-որ տեղ ունի, օրինակ երբ Լուվրում Լեոնարդո Դա Վինչիի կտավից հետո նայում ես Հովհաննես Այվազովսկու կտավը, քեզ ավելի քան հպարտությունը խեղդում է, գուցե հենց արվեստի հայրենիքի սահմանն հատած այդ ճանապարհի պատճառով: Կասեք ,թե զուգահեռներն են հպարտություն բերում,որ արվեստը հենց այդպես շարունակում է մնալ արվեստ... ես չեմ վիճի,գուցե, բայց արվեստը աշխարհինը լինելով հանդերձ ինչ-որ առանձի անկյունի արարում է: Նկատե՞լ եք, երբ հեռուստացույցով օտար երկրներում հայ երեխայի նվաճում ենք նկատում,դա մեզ մոտ ոգևորության մի այնպիսի ալիք է բարձրացնում,որը երբեք չկա այլ մանուկների նվաճումների ժամանակ: Գուցե հենց դա է արվեստի սահմանների զատումը, հայրենքի որոշումն ու առանձնացնումը:

Եվ գուցե հենց պահի շփոթմունքից առաջ եկավ երկրորդ նախորդի նման պահի տակ ծնված հարցը.

- Ինչո՞ւ չմեծամտացաք: Այսօր մի բեմ լցրած երգիչը փոխվում է, ամպոտ են դառնում ոտքերը :

- Արյանս մեջ է այսպես հոսում, դաստիարակությանս մեջ, երբ շուրջ բոլորը իմ փոխարեն մեծամտացան ու ես մնացի նույնը:

 

Ինքս ինձ մտքումս հիշեցի , իր իսկ հայտնի երգը.

Ոչ կարգին քնել եմ աշխարհում,

Ոչ կարգին անքուն եմ մնացել,

Ոչ տուն եմ ունեցել ես մի կարգին,

Ոչ կարգին անտուն եմ մնացել.....

Հավանաբար,ոչ էլ հասցրեց մեծամտանալ ու .... առաջ քաշեցի երրորդ հարցը.

- Վերջին Ձեր այցերը լի էին անակնկալներով, մենահամերգ Մարզահամերգային համալիրում, նոր տեսահոլովակի ծնունդ. այս անգամ ի՞նչ նոր ծրագրով եք եկել:

-19-ին Դուբայ ենք մեկնում մենահամերգի: Իհարկե աշխատանքներն ու պատրաստությունները կատարում ենք Հայաստանում:

Մտքումս նախանձից մեռա...Մոտեցավ Խաչիկը Եղոյան , թեման շեղեցինք 180 աստիճանով ու , լեգենդի հետ հանդիպումը թվաց մի վայրկյան...

 

Արմինե Մելքոնյան 

Կարդացեք նաև՝ Կնոջս մահից հետո կյանքս նմանվել է սև-ճերմակ, փչացած հեռուստացույցի. Հարութ Փամբուկչյան

Կինը, ում հետ շփվում էի, ասաց` հանգուցյալ կնոջիցդ շատ ես խոսում. այլևս չզանգեցի նրան. Հարութ Փամբուկչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին