▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանում ես ցանկալի լինելու գրավականը. ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Դինա Ակոպովնան ներողություն է խնդրում

Համացանցի թիվ 1 քննարկման թեման թերևս շարունակում է մնալ այն, որ ԱՄՆ-ն վիզաների խարդախության և փողերի լվացման համար մեղադրող հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի (Դինա Ակոպովնա) և ևս 2 հայի նկատմամբ (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան) հետախուզում է հայտարարել։

Այս 3-ից թերևս ամենաշատը քննարկվեց հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնայի անունը վերոնշյալ խարդախության հետ: Վերջինս լրատվամիջոցների զանգերն անպատասխան էր թողնում, իսկ պատասխանելու դեպքում` իր իսկ ձայնով հերքում, թե ինքը Դինա Ակոպովնան է և ասում, որ տվյալ հեռախոսահամարն այլևս Դինայինը չէ: Հաղորդավարուհին լռությունը կոտրեց  իր մի հայտարարությամբ, որով նշեց, որ  որևէ կապ չունի տեղի ունեցած խարդախությունների հետ`մասնավորապես ասելով. «Սա մի անհատի կողմից շպրտված ցեխ է, մենք կպարզենք, թե ով է դրա հեղինակը»: 

Մինչ համացանցը քննարկում, քննադատում ու ինչ որ տեղ էլ սրտնեղում էր,  Դինան աչքի էր ընկնում իր ինստագրամյան էջի ակտիվությամբ, որտեղ  անդադար լուսանկարներ էր հրապարակում ու դրանց կից գրառումներ կատարում:

Եվ ահա, հերթական լուսանկարն ու գրառումը:

«Երբ շուրջդ բոլորը գլուխները կորցրած պարում են, իսկ քեզ որսում է նկարչի ֆոտոխցիկը, հասկանում ես ցանկալի լինելու գրավականը... Ներող կլինեք համեստությանս»:

Հարգելի Դինա, Ձեր ցանկալի լինելն, առհասարակ, որևէ կապ չունի ցանկալի լինելու իրական ստանդարտների հետ: Այսպիսով` մինչ գրառումներ կատարելն ու Ձեր ցանկալի լինելը նշելը, լավ կլինի մտածեք  Ձեր շուրջը կատարվող խայտառակության մասին. այն, վստահ ենք` ցանկալի չէ: Եվ վերջ ի վեջո` ինքնախաբեությամբ  մի' զբաղվեք:

Հեղինակ`Ա Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին