▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ չստացված Բասկով, գնա Կիրկորովի հետ դուետ կազմի. ինչպես համացանցն արձագանքեց Մհերի` «Դեպի Եվրատեսիլ»-ի ելույթին

 

Երեկ` փետրվարի 19-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում տասը մասնակից պայքարեցին փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար: Այսպիսով՝ առաջին կիսաեզրափակիչը կարողացան հաղթահարել հետևյալ մասնակիցները՝ Մհեր, Ռոբերտ Քոլոյան, Գեւորգ Հարությունյան, Լուսինե Մարդանյան, «Նեմրա» խումբը: Երեկվանից համացանցում բուռն քննադատությունների ու քննարկումների նոր ալիք բարձրացավ` կապված Մհերի` եզրափակիչ փուլ անցնելու հետ:

«Ինչ ամոթ է: Իսկ ես մինչև կիսաեզրափակիչ մտածում էի, որ գոնե այս անգամ արդար կլինի: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ ժյուրիին, նրանք, իհրակե, կքվերակեն թույլ երգերի օգտին, ովքեր մրցակիցներ չեն հանդիսանա իրենց երկրի մասնակցի համար»:

«Ինչ լավ էիք սարքել սաղ : Երևի էն 4-ին էլ տենց ձևի համար անցկացրիք որ Մհերն իրան մենակ չզգա չէ՞ ֆինալում:  Իրանց անհայտ-սկսնակ-իքս ֆակտորներից դուրս մնացաց ֆոնի վրա ինքը ավելի վաստակավոր կերևա չէ՞ »:

«Տո այ չստացված Բասկով, այ մանեռնի. ասում ա իրա նման «արտիստ» չկա մնացած 19-ի մեջ: Տո դու ուր, Գաթա Բենդն ու Գարեգին Բինգյոլը ուր.... Ու սա պետք է շատ ավելի լավ երգերով երիտասարդ երգիչների ճանապարհը փակի դեպի ֆինալ կամ լեզուս պապանձվի` «Եվրատեսիլ»:

«Հասկանում ես Մհեր ջան, երգդ նստում ա մենակ էն կանանց ականջին, էն որ, երաժշտությունից բան չեն հասկանում, իրանց կուռքը Կաբզոնն ա, դու էլ իրանց համար Կաբզոնի ռեինկարնացիան ես: Մի խոսքով, անարդարությունը ի վերջո կհաղթի, ու դու կգնաս Եվրատեսիլ: Ես այդպես եմ կարծում»:

«Դու գնա Կիրկորովի հետ դուետ կազմի ու ձեր տանը կարաոկե երգեք իրար հետ: Եվրատեսիլին հանգիստ թող »:

«Խնդրում եմ forever մի ապրի էլի»:

«Եթե նա գնա, մենք հաստատ նրան Սփյուռքից ձայն չենք տալու»:

Սրանք ՀՀ վաստակավոր արտիստ Մհերի և նրա երգի մասին արված վատ մեկնաբանությունների մի չնչին մասն են միայն, որոնց կարելի է հանդիպել ինչպես սոցցանցերում, այնպես էլ հենց երգի և Մհերի ելույթի տեսանյութի տակ արված մեկնաբանություններում:

Հետաքրքիրն այն է, որ Մհերը բոլոր տեսակի քննադատությունների և նմանությունների  վերաբերյալ  հարցազրույցներից մեկում ասել է, որ դա էլ իր տեսակի մեջ նոր սկանդալ է, այսինքն` Եվրոպայի համար հետաքրքիր կլինի այս նմանությունը և խոսակցությունների առիթ կտա: Ստացվում է, որ Մհերը չի էլ փորձում հերքել բացահայտ գողությունը, թեպետ այն հերքելն ավելի անմիտ կլիներ: Մնում ասել հետևյալը` վայ մեզ, որ մեր երկրի եվրատեսիլյան հավանական ներկայացուցիչը գնում է մրցույցի` մտածելով, որ լավագույն սկանդալը երգ գողանալն է:

 

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Կարդացեք նաև` «Քուինոտ» երգով, «բիլանոտ» տեսահոլովակով Եվրատեսիլ կգնա Մգեր Արմենիան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին