▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մասին պատմող ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայում.«Ադապտացիա»-ն շարունակում է իր հաջող ընթացքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Բաղդասարյանի, ով ներկայանում է որպես ՄԱննե, վավերագրական «Ադապտացիա» ֆիլմը Մոսկվայում տեղի ունեցած «Лучезарный ангел» բարեգործական կինոփառատոնի ընթացքում արժանացել է երկու մրցանակի: Այսքանով ֆիլմի հաջողությունները չեն ավարտվել: Asekose.am-ի հետ զրույցում ՄԱննեն նշեց, որ առ այսօր չի դադարում դրական արձագանքներ լսել ֆիլմի մասին.

«Արդյունքները գերազանցել են իմ սպասելիքները։ Ամեն օր ստանում եմ շատ նամակներ, ֆիլմի հետ կապված առաջարկներ։ Վերջինը թուրքական կինոփառատոնից էր, որտեղ էլ հունիս ամսին Երևանի դիմանկարը էկրան է բարձրանալու։ Մեծ բավականություն է ֆիլմովս կիսվել այդքան տարբեր երկրներում, տարբեր հանդիսատեսի հետ։ Երևանում նույպես սպասվում է ցուցադրություն ապրիլ ամսին»։

ՄԱննեի խոսքով՝  ֆիլմի շարունակում է իր փառոտոնային ընթացքը.

«2017թ․ից «Ադապտացիա» ֆիլմն արդեն հաղթանակներ ունեցավ Չինաստանում, Ռուսաստանում և այլուր։ Այս տարի «Ադապտացիա» Ֆիլմը գերազանցում է նախորդ տարվա փառատոնային կյանքի արագությունը, և արդեն աշխարհի տարբեր քաղաքներ իրենց ցանկում ներառել են ուսանողական այս ֆիլմը։ «Մոզաիկ Ֆիլմ Կինոփառատոնը»` ԱՄՆ-ում, «Գրենցլանդ Կինոյի Օրեր»` Գերմանիայում, «Делай Фильм»` Ռուսաստանում, «Արտ Դոկ Մեդիա»` Ռուսաստանում և Թուրքիայում անցկացվող «Մենք Միասին ենք» կինոփառատոններն իրենց պաշտոնական մրցութային ծրագրերում ներառել են ֆիլմը։ Հայրենիքում ֆիլմը նույնպես եզրափակիչ փուլում է`  ՀՀ նախագահի մրցանակի մրցույթում»։

ՄԱննեն ևս մեկ անգամ անդրադարձավ ֆիլմի ստեղծման պատմությանը.

«Շատ երևանցիներ չգիտեն, որ դարձել են «Ադապտացիա» ֆիլմի հերոսները։ Երևանում ցուցադրություն է սպասվում, բայց դեռևս ֆիլմը չի տարածվի համացանցում, քանի որ փառատոնային անցուդարձից հետո միայն կլինեն ավելի շատ ցուցադրություններ, և նոր գաղափարներ կան, որոնք կիրագործվեն այս տարի։ Ցուցադրության մասին, անշուշտ, կիմանան, քանի որ տարածում կունենա համացանցում։

Ֆիլմի մասին ամեն անգամ կասեմ, որ տպավորությունների հոսք է․․.Սև ու սպիտակ քաղաք․․․Նրանում կարող ենք գտնել տարբեր թեմաներ։ Ինձ համար Երևանը միայն մի պողոտայով չի սահմանափակվում․․. Քաղաքը ծերերն են, ովքեր անուշադրության են մատնված, քաղաքը գրողների ակումբն է, մեքենաներն ու շենքերն են, տիկնիկներն են, դատարկված մետրոն է և քաղաքում մնացած մի քանիսը․․․»:

«Ադապտացիա»-ի ստեղծման աջակցման համար ՄԱննեն շնորհակալություն հայտնեց իրեն օգնած մարդկանց՝ նշելով, որ ներկայումս նկարահանում է իր դիպլոմային աշխատանքը.

«Ֆիլմի ստեղծման համար շնորհակալ եմ այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք սովորաբար աջակցում են ֆիլմին։ Այդ մարդիկ հանուն ֆիլմի ստեղծման թույլ են տվել անել նկարահանումներ իրենց տարածքներում` առանց որևէ շահախնդրության և անգամ աջակցել են ետարտադրական փուլում: Իմ յուրաքանչյուր հաջողություն կիսում եմ կինոռեժիսուրայի իմ վարպետի` Ռուբեն Գրիգորյանի հետ, ով ջանք չի խնայում իր փորձը փոխանցել իր արվեստանոցի սաներին։

Այս պահին նկարահանում եմ իմ դիպլոմային աշխատանքը և զբաղվում եմ մոնտաժային աշխատանքներով։ Ավելի բարդ աշխատանք եմ ընտրել և շատ մեծ պատասխանատվություն եմ զգում։ Այն պատրաստ կլինի մայիս ամսին»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Ա. Գ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին