▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը իր հեղինակային նյութում  գրում է. Հանրային հեռուստաընկերությունը մեծ փողերի «լվացքատուն» է դարձել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եւ իր թիմակիցների համար։ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն այնտեղ ստուգումներ է կատարել, որոնց արդյունքում խոշոր բացահայտումներ են եղել, բայց դրանք հիմնականում «հետեւանքներ» չեն ունեցել, քանի որ, ինչպես պարզվում է, Ռուբեն Ջաղինյանը, որը հանրության մեջ հայտնի է նաեւ Ջազ մականունուվ, բոլորի ընկերն է եւ շատ արագ հարցերը լուծում է։   

Իսկ Ջաղինյանն իր թիմով կարողացել է ստեղծել «լվացքատունն» անխափան աշխատեցնելու համակարգը։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես արդեն գրել ենք, մոտ 2 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում։ Խոսքը պետբյուջեից ստացված գումարների մասին է, այսինքն` հարկատուներիս գումարների։ Բայց այստեղ կա մեկ այլ նրբություն. տեսչությունը չի ստուգել ոչ պետական բյուջեից ստացված գումարների ծախսերը։ Դրանք նույնպես մեծ չափերի են, դրանք գովազդային չեն համարվում (Հանրային հեռուստաընկերությունը չի կարող գովազդ տեղադրել իր եթերում), բայց աջակցություն, հովանավորություն, համատեղ արտադրանք եւ զանազան տերմիններ են մտածված այդ գումարները ստանալու եւ «ծախսելու» համար։

Հանրային հեռուստաընկերությունում արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։ «Հետք»-ի հարցման պատասխանում ֆինանսների նախարարությունը գրել է.

«Նշված գումարից վերականգնման ենթակա 183,6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132,6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1,692,8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման, և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմա ներկայացնենք մեկ փաստ, թե ինչպես է վերականգնվել այդ 183,6 մլն դրամը։ Շատ պարզ ճանապարհով` Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը պահուստային ֆոնդից հենց մոտավորապես նույնքան գումար է հատկացրել Հանրային հեռուստաընկերությանը։

Մեջբերենք մի հատված որոշումից․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված տեխնիկական վերազինման գործընթացի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը 2017 թվականին հատկացնել 174,728.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

 

Ու ստացվել է` պետությունը նորից է գումար հատկացրել Ջաղինյանի ղեկավարած կառույցին։ Իսկ Ջաղինյանն այդ ընթացքում հասցնում է, օրինակ՝ երկու բնակարան գնել Հյուսիսային պողոտայում եւ իրար միացնել դրանց տարածքները։ Սա ընդամենը մեկ դրվագ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ «Հանրայինը՝ Հանրությանը» քաղաքացիական նախաձեռնության բացահայտումները

 

Կարդացեք նաև՝ Ցուցարարները Ռուբեն Ջաղինյանին բռնացրել են գործի վրա և կոչ են արել միանալ իրենց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին