Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Դեն Բիլզերյանն իր հոր, եղբոր, ընկերուհիների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ ուղղաթիռով մեկնել էր Արցախ: Արցախում նրա առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ նա զենքի տարբեր զինատեսակներից կատարել է հրաձգություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասել է. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:
Հրաձգարանից հետո Դեն Բիլզերայնն այցելել է «Մենք ենք մեր լեռները» հուշարձան:
Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանն ասաց, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր
Դեն Բիլզերյանն ու Քոչարյանի որդին՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում
Ինչպես է Դեն Բիլզերյանը սկուտեր վարում Սևանա լճում
Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են Սամվել Ալեքսանյանի ռեստորանում
Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով. Արծրուն Հովհաննիսյան
Ինչպես է Դեն Բիլզերյանը տարբեր զինատեսակներից կրակում արցախյան հրաձգարանում