▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր մինչ այդ չեն եղել Հայաստանում. Լուսի Խանյանը բացում է փակագծերը

Երաժշտության յուրահատուկ մեկնաբան Լուսի Խանյանը, ով համատեղում է ֆոլկ, ջազ և էթնիկ էլեմենտները`պահպանելով ազգային երաժշտությունը, այս անգամ Ethno Spirit project սեպտեմբերի 5-ին ելույթ են ունենալու Ոսկեվազի գինու գործարանում: Այս մասին Asekose.am-ի տեղեկացրին խմբի երաժիշտներից Լուսի Խանյանը և Հայկ Կարապետյանը:

Այդ օրը երաժշտասերներին սպասվում է ազգային մշակույթին նվիրված երեկո, որի ընթացքում ներկաները կօգտվեն գինիներից և հյուրասիրությունից՝ ճարտարապետական գեղեցիկ շինությունների տեսարանի ներքո:

«Այդ երեկո ցուցադրելու ենք նաև ֆիլմ հենց Ethno Spirit-ի թեմայով, տեղի կունենա մի քանի մասին բաղկացած ֆիլմի պրեմիերան: Իմ և Հայկի համագործակցության ընթացքում էլ ծնվել է այս ֆիլմը, որի հիմքում ընկած են ազգային մշակույթի արժեքները: Մեր խմբի գաղափարախոսությունը ոչ միայն սահմանափակ, նացիստական մոտեցումն է, ըստ որի՝ միայն ագզային արժեքներն են կարևոր, այլ՝ արժեքների էվոլյուցիան: Մեր նպատակը՝ գլոբալացնելն է այդ նյութը, էվոլյուցիայի ենթարկելը, այսինքն՝ ավելի անհատակացնել այդ նյութը: Վայրի ընտրությունն էլ լրիվ համապատասխանում է մեր ընդհանուր հոգեվիճակին և կատարած աշխատանքին»,-ասաց Լուսի Խանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Լուսիի՝ այդ երեկո ամեն ինչ հայկական հիմք է ունենալու, ինչն էլ հետաքրքիր կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր մինչ այդ չեն եղել Հայաստանում:

«Երեկոյի ընթացքում հյուրերը վայելելու են բազմաշերտ երեկո, այդ թվում՝ իմ ձեռագործ աշխատանքներն եմ ներկայացնելու: Երեկոն բաղկացած է լինելու մի քանի մասից. 19:00-ին՝ գինու համտես խորտիկներով, 20:00-ին՝ համերգ (առաջին մաս), 20:50-ին՝ համերգային ընդմիջում, մի բաժակ գինի, շփում արտիստների հետ, 21:10-ին՝ համերգ (երկրորդ մասը), 22:00-ին՝ ընդմիջում, 22:15-ին՝ համերգ (երրորդ մաս, էլէկտրո ակուստիկ), 23:00-ին՝ եզրափակիչ հին ավանդական ծես: Նշեմ, որ մեր նախագիծը շարունակական և շարժական է լինելու: Ինչ վերաբերում է ֆիլմին, այն ռիտուալիստիկ, վավերագրական է լինելու, նվիրված է լինելու հայկական արվեստին: 15 րոպեանոց այս կարճամետրաժ ֆիլմի ամբողջ գաղափարն այն է, որ արտիստը հասկանա, թե ով է ինքը գենետիկորեն, ինչ զարգացում է ապրել, ինչքանով  իր հոգևոր աշխարհը կապ ունի իր կատարած ստեղծագործությունների հետ, ինչն այսօր շատ մեծ խնդիր է: Այսօր շատ մարդիկ կան, ովքեր տաղանդավոր են, որոշակի հաջողություն են հասել, սակայն հաշվի չեն նստել իրենց ներքին գենետիկ հոգևորի հիմքերի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, մեր առաքելությունը հիմնված է ստեղծագործական ինքնազարգացման և էվոլյուցիայի վրա, որն ազգի ապագայի և ժողովրդի զարգացման նախապայմաններից է»,-ասաց Լուսի Խանյանը:

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով իր և Հայկ Կարապետյանի համագործակցությանը՝ Լուսին ասաց  հետևյալը.

«Հայկը բացի այն բանից, որ տիրապետում է տարբեր գործիքների և ճաշակով է՝ ամենակարևորն այն է, որ նա կողմ է, որ իր կատարած աշխատանքը ոչ միայն իրեն  աճ տա, նա մտածում է այն մասին, որ իր կատարած աշխատանքը լինի և ուսուցողական, և ոգեշնչող, և էսթետիկ: Շատ կարևոր է, որ կատարած աշխատանքդ տարիների ընթացքում չմաղվի և չարժեզրկվի»:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև՝ Դեպրեսիա և գոյապահպանման խնդիր կար. Լուսի Խանյանը` Հայաստանից հեռանալու, ապա վերադառնալու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին