▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

Այս օրերին Հասմիկ Կարապետյանը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը նվիրված է դստերը` Տաթևին։ Այս մասին հայտնում է Tert.am Life-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս տեսահոլովակում հանրությունն առաջին անգամ կտեսնի Տաթևի դեմքը, քանի որ մինչև այս Հասմիկը դստերը ցույց էր տալիս որոշակի շղարշի տակ։ 

«Սկզբում նրան առանց իր կամքի հանրային դարձնելու ցանկություն չկար: Տաթևը դեռ երեխա է, չէի կարող հարցնել` ցանկություն ունե՞ս հանրային լինել, թե՞ ոչ, այդ պատճառով կարծում էի, որ պարզապես դրա իրավունքը չունեմ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ Տաթևը ծնվել է հանրային մարդու ընտանիքում, այսինքն` ուզած–չուզած նրանով հետաքրքրվում են և բոլորն էլ ցանկանալու են տեսնել: Հասկացա, որ անհեթեթ կլինի երգել երեխայիս մասին և տեսահոլովակում չնկարահանել նրան: Գուցե կարելի էր և չնկարահանել, բայց ուզում եմ, որ հանրությունը Տաթևին տեսահոլովակով տեսնի:

Չգիտեմ, սա շարունակություն կունենա՞, թե ոչ, դա արդեն հետագայում կլինի Տաթևի ընտրությունը: Շատ հնարավոր է՝ այսքանով սահմանափակվի նրան ներկայացնելը»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Շոկային էր, որ Շուշան Պետրոսյանը ջնջեց ինձ ընկերների ցանկից. ինչպե՞ս հեղափոխությունը վերջ դրեց երգչուհիների մտերմությանը

Շատ դժվար է, հոգումս կա մի անկյուն, որը նույնիսկ մայրությունը չլցրեց. Հասմիկ Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին