▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը: Այս մասին հայտնի դարձավ Առաջին ալիքի «Լավ երեկո» հեռուստաշոուի ընթացքում:

 

 

Նշենք, որ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակի հավանական թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում էր Սրբուհու անունը:

Սրբուհին այս տարի հիացրեց ուկրաինական «Ձայնը» նախագծում իր մասնակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ 

Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»-նշել է երգչուհին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելում:

 

Կարդացեք նաև՝ Դժվարություններ շատ եմ ունեցել, մանկությունս վնասվել է. Սրբուհի Սարգսյանը՝ ծանր օրերի և վաղ տարիքից ընտանիքի հոգսը հոգալու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին