▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հրաժարվեցի քիմիայի 5-րդ փուլից, քանզի որդուս 7-ամյակը բաց թողնել չէի կարող. Անի Քոչարի հուզիչ գրառումը

Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այժմ ես իրականում պետք է գտնվեի հիվանդանոցում, ևս մեկ ամիս պետք է ամեն օր լուսաբացին արթնանայի բուժքույրերի ձայնից և ասեղի ծակոցից (ամեն առավոտ արյուն են վերցնում), բայց ես հրաժարվեցի քիմիայի 5-րդ փուլից, քանիզի որդուս 7-ամյակը բաց թողնել չէի կարող:

 

 

Ասում են` Տերը մեր ուժերից վեր փորձություն չի տալիս, այո, իմ ուժերից վեր էր Դավիթիս տարեդարձին իր կողքին չլինելը, և Աստված ինձ ողորմաց ու նրա կողքին լինելու շնորհը տվեց: Ես չգիտեմ, թե իմ շնորհը որքան կտևի, և որևէ մեկն այս կյանքում (առողջ, թե անառողջ) չգիտի, թե իր հետ հաջորդ րոպեին ինչ կպատահի, բայց այսօր ես երջանիկ եմ, որ որդուս կողքին եմ և մեկ վայրկյան անգամ չեմ տատանվում, քիմիայի մի կուրսը բաց թողնելու համար: Տերը ողորմած է:

Image may contain: 1 person, smiling

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Հավատավոր և ոչ հավատավոր իմ ընկերներ, հավատացեք, ՀԱՎԱՏՔԸ սարեր է շրջում: Այս մասին մի օր առավել անկեղծ կխոսեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, որին անգամ բժիշկները չեն հավատում»:

Կարդացեք նաև՝ Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը

«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին