▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ Դուբայից

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել Դուբայից, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան անցնեն․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մազերիս մեջ ավազներ են, դարերից մնացած ու դարերով մնացած ավազներ: Ինչքան սերեր, դավեր ու կյանքեր են տեսել ավազահատիկները, փոշիացրել պատմությունն ու համբերատար սպասել հաջորդ էջին:

Մազերիս մեջ փոշիացած այդ էջերն են, հույզերով, գուցե լացերով ու էլի սերերով ավազները... պատմությունները... կյանքերը... Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան անցնեն...

Այն, ինչ երեկ ցավեցնում էր, վաղը չես էլ հիշի, միայն սպիները կմնան` ի հիշատակ: Թե խելք ունես, ապրածդ ցավերից էլ օգուտ կքաղես, սպիներով «կկապես», կամրացնես սիրտդ ու կամքդ կկռես: Ժամանակն ավազների պես է, հա հոսում է մատներիդ արանքից. հաստատուն միակ ունեցվածքդ իմաստնությունդ է` թրծված արևների տակ ու ցավերի մեջ»։

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին