▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուժանձնակազմն ապշած էր. բոլորը լացում էին և շոկի մեջ էին. Անի Քոչարի գրառումը

Գերմանիայում բնակություն հաստատած հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարը,  ով պայքարում է արյան քաղցկեղի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ զարմացնում է այն, երբ օտարության մեջ հայերից շատերից լսում ես, թե հեռու մնացեք հայերից և կամ հայերի հետ գործ չունեք: Հարց է առաջանում` ո՞ւմ հետ մտերմություն անել. արաբի՞, քրդի՞, թե՞ թուրքի (քանզի Եվրոպայում հենց նրանք են մեծամասնություն կազմում): 

 


Այնպես չէ, որ ես խտրական վերաբերմունք ունեմ և այլատյաց եմ, ամենևին, սակայն ես գերադասում եմ հաց կիսել հենց իմ ազգակիցների հետ, իմ տուն թողնել և հյուրընկալվել հենց իմ հայրենակիցներին (այդ թվում` Հայաստանի եզդիների): Ես ուզում եմ, որ իմ երեխան հայկական ավանդույթներից ամբողջովին չկտրվի, հայոց լեզուն չմոռանա, հայերի բացակայություն չզգա: Ինձ համար աներևակայելի կարևոր են հայն ու հայկականը, թեկուզ և Հայրենիքից հեռու:
Ասում են, թե հայերից միայն վատն են տեսել, իսկ ով ասաց, որ այլ ազգերի մեջ վատը չկա. հայերի մեջ էլ կա և շատ, բայց դրա համար պետք է ընտրել, թե ում ես քեզ մոտ թողնում:


Երբ հիվանդանոց էի ընկել, հատկապես առաջին օրերին հիվանդանոցի բաժանմունքը լի էր հայաստանցիներով` հայ և եզդի, սպասասրահում տեղ չկար, ծաղկեփնջերի համար հատուկ սեղան էին հատկացրել, բուժ. անձնակազմը ապշած էր, որ այդ քաղաքում այդքան հայ կա և այդքան սրտացավ (բոլորը լացում էին և շոկի մեջ էին): 
Ինչ ասել կուզեմ, հենց օտարության մեջ է, որ մենք առավել, քան երբևէ կարիքն ունենք հայի, հայկականի. հակառակում ինձ որևէ մեկը չի համոզի»:

 

Կարդացեք նաև՝ Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը

«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի

Ներում եմ բոլորին, ովքեր անտեղյակ ձևացան, ովքեր ցավ են պատճառել և ինչու ոչ՝ պատճառ դարձել իմ հիվանդության. Անի Քոչար

Գոնե ինձ խղճացեք, այլևս նյարդերս տեղի են տալիս. Անի Քոչարի խնդրանքը

Այն պահն է, որ կարող էիր և չլինել, բայց... Անի Քոչարի հուզիչ գրառումը

Կյանքը շարունակում է հարվածներ հասցնել, իսկ ես` համառորեն պայքարել. Անի Քոչար

Իմ ախտորոշմամբ ինձ այնքան քիչ փրկություն կար, հաղթահարելու եմ մինչև վերջ այս հիվանդությունը. Անի Քոչար

Որևէ մեկը չգիտի՝ ե՞րբ է կորցնում և ե՞րբ է գտնում. Անի Քոչարի ամանորյա հուզիչ շնորհավորանքը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին