▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր լացուկոծ հայկական հեռուստաեթերում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 

 

«Նոր լացուկոծ հայկական հեռուստաեթերում...

Մի քանի օր էր ինչ մի կերպ պրծել էինք «Նռան հատիկ»-ի անդադար լացուկոծից ու մեկ էլ տելեվիզրը միացնեմ ու տենամ ինչ՝ մէ հրաշք, աչքներս լույս, թազա լացուկոծա տիրում, այոո, լացում են բոլորը, տխուր են բոլորը ու իհարկե, կա էտ ամեն ինչի մեջ մի տղա, որը ուժեղա ու չի լացում, իսկ մնացածը մեռնում են էտ տղու համար, ու կա մի աղջիկ, որը լացումա, ու բոլորը սիրում են էտ աղջկան, իսկ էտ տղան էլ սիրումա էտ աղջկան ու էտ աղջիկն էլ սիրումա էտ տղուն։ 
Խառնա չէ՞ այո, այ սենց խառը վիճակներա, ինչպես բոլոր սերիալներում, բայց ինչպես տատս կասեր՝ չվախենաք․ մեր սցենարիստի մտքի թռիչքը հազիվ էնքան լինի, որ ամենավերջում էս տղան սիրելուա էտ աղջկան, բոլոր չար ուժերը մեռնելու են ու իրանք վերջում երջանիկ են լինելու։ 
Կարճ ասած, այլ անուն, այլ դերասաններ, բայց նույն սցենարը, նույն լացուկոծը ու նույն տխուր կյանքի պատմությունը։ 
Զինվեք համբերությամբ, սա էլ կանցնի»:

Անկախ Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին