▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ է, որ ժամանակը բուժում է... Անդրեի և Սիրուշոյի հուզիչ գրառումները

 

Այսօր՝ հունիսի 27-ին,  երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 43 տարեկան: Այս առիթով Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել.

«Իմ լավագույն ընկերս բնակվում է երկնքում... Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։ 

Քո տեղն այնքան շատ է երևում ու դատարկ է մնացել... Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է... Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ:
Շնորհավոր Ծնունդդ իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»:

Վարդուհի Վարդանյանի տարեդարձին անդրադարձել է նաև Սիրուշոն: Վերջինս լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Երկնքից էլ ինձ ընկեր մնա…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին