▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ»-ի դերասանուհին նախկինում ԱՇԽԱՏԵԼ Է ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ

«Դերասանական կրթություն չունեմ. մասնագիտությամբ հագուստի դիզայներ-մոդելավորող եմ»,-իր կյանքի ու գործունեության մասին Bravo-ին պատմել է «Դժվար ապրուստ»-ի Էսթեր դերակատար Տաթեւ Իրիցյանը:
«Շատ պատահական ու արագ ներքնազգեստի խանութից հայտնվեցի “Դժվար ապրուստ”-ում«,-նշել է Տ. Իրիցյանը:

Մասնագիտական կրթություն չունենալու պատճառով` Էսթերի դերակատարուհին հենց սկզբից դժվարությունների է հանդիպել. «Տեսախցիկին ընտելանալու, բարբառով խոսելու խնդիր կար, որը հետագայում շտկվեց»:

Վերջինիս շատ հարազատ է հենց Էսթերի կերպարը , իսկ սերիալը, վերջինիս խոսքերով, շատ բան է իր կյանքում. «նոր ծանոթություններ, ընկերներ, աշխատանքային նոր գրաֆիկ և, իհարկե, ճանաչում»:

Նրա խոսքերով` ինքն արդեն երկրպագուներ ունի. «փողոցում մարդիկ գովեստի խոսքեր շատ են ասում: Դեռեւս երկրպագուների խենթ արարքների չեմ հանդիպել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին