▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկու ձեռքով կողմ եմ, որ սիրիահայերը վարորդական իրավունքի վկայականի համար քննություն չհանձնեն». Էդուարդ Հովհաննիսյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած որոշման նախագիծ, ըստ որի` սիրիահայերի սիրիական վարորդական իրավունքի վկայականները կփոխանակվեն հայկական ժամանակավոր վկայականներով: Մամուլն, այսօր անդրադառնալով այս հարցին, ուշադրություն էր դարձրել այն  հանգամանքին, որ դրա համար պարտադիր չէ քննություն հանձնել, բայց պարտադիր է պետտուրք վճարել:

Այս հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, թե «երկու ձեռքով կողմ է», որ սիրիահայերը վկայական ստանալու համար քննություն չհանձնեն:  «Եթե Սիրիայում հանձնել են, նշանակում է մեքենա վարելու կանոնները գիտեն, պարզապես պետք է տեղեկանան նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության կանոններին: Իմ օրինակով եմ ասում, որ քննություն հանձնելը պարտադիր չէ. իմ ռուսական վարորդական իրավունքի վկայականի հիման վրա Աֆրիկայում ստացել եմ այնտեղի վկայական` առանց քննություն հանձնելու»,- նշեց Է. Հովհաննսիյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը Հայաստանի ճանապարհային եթևեկության կանոնների գիրքը, որը միայն հայերեն է, թարգամանել են ռուսերեն լեզվով, ընդ` որում բացառապես իրենց միջոցներով: Այն կտպագրվի առաջիկա շաբաթում: Հարցին, թե որ կառույցը պետք է զբաղվի այդ գրքի` այլ լեզուներով թարգամանություններով, Է. Հովհաննիսյանը պատասխանեց` գուցե` Ճանարապարհային ոստիկանությունը: «Լավ կլինի, որ այդ գիրքը թարգմանվի նաև անգելերեն, ֆրանսերեն, վրացերեն և այլն, որպեսզի նրանք, ովքեր չեն տիրապետում հայերենին, հնարավորություն ունենան այլ լեզուներով ծանոթանալ մեր կանոններին»,- հավելեց «Աքիլլես» ՀԿ-ի տնօրենը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին