▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալկոհոլի փոքր չափաբաժինը վնասակար չէ հղիների համար

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ փոքր չափաբաժնով ալկոհոլի գործածումը հղիների վրա նեգատիվ ազդեցություն չի ունենում, չի ազդում երեխայի ոչ ֆիզիկական, ոչ մտավոր զարգացման վրա: Ինչպես գրում է Globalscience.ru-ն, գիտնականները հետազոտել են 10,5 հազար 7 տարեկան երեխաների, որոնց մայրերը հղիության շրջանում կամ թեթևակի խմել են, կամ առհասարակ ալկոհոլ չեն օգտագործել: Երկու խմբերի միջև զգալի տարբերություններ չեն եղել: Ուսումնասիրության հեղինակներից մեկը` Իոան Քելլին ընդգծել է. «Մենք գիտենք, որ հարբեցողությունը հղիության ընթացքում վնասակար է պտղի համար, սակայն քիչ հավանական է, որ փոքր չափաբաժնով ալկոհոլը որևէ բացասական ազդեցություն ունենա: Սակայն մենք դեռևս ուսումնասիրել ենք երեխաների զարգացումը մինչև 7 տարեկան, թե ինչ կարող է լինել դրանից, դեռևս անհայտ է: Լրացուցիչ հետազոտությունների կարիք կա, մինչև որ կկարողանանք լիարժեքորեն պնդել, որ ալկոհոլի փոքր չափաբաժինը միանշանակ անվտանգ է հղիության շրջանում»,- եզրափակել է գիտնականը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին