▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

150 դրամի դեմ հանրային շարժումը մեծանում է. նոր երևույթներ են ձևավորվում` «գծատերանման» արարածներ

 Տաքսու վարորդը կանգնեցրեց մեքենան կանգառում:

- Քուրիկ ջան ո՞ւր եք գնում:
-Հրապարակ:
- Եկեք տանեմ իզուր մի կանգնեք սպասեք, համ կուշանաք համ էլ 150 դրամ եք տալու:
-Դե ուրեմն պիտի որպես տաքսի վճարեմ :Դուք ինչքա՞ն եք վերցնում :
 -Չէ այ քուրիկ ջան,  ես էդ կողմ եմ գնում կտանեմ, բայց ընդհանրապես 500 դրամ եմ վերցնում, սա տաքսի ծառայություն չի, իմ մեքենան է: Որ դրանք էլ ուզենան էդքան կվերցնեն: Պետությունը չի թողնում :Քամեցին, գզեցին ժողովրդին: Նստի գնանք:
Ամիրյան -Մաշտոցի պողոտա  խաչմերուկի հարակից կանգառում  տրոլեյբուսը, երկու երթուղայիններ կանգնել են, ուղեվորները  իջել են, հրաժարվում են 150 դրամ տալ:
«Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ  երկու երիտասարդ աղջիկներ թռուցիկներ էին բաժանում, հորդորելով չվճարել 150 դրամ:
Հանկարծ, թող ինձ ներեն, բոլոր բարեխիղճ գծատերերը, եթե այդպիսիք կան,  բայց «գծատերանման» մի արարած հայտնվելով  հարձակվեց այդ երկու երիտասարդ աղջիկների վրա`գոռալով , թե դուք չեք վճարում ջհանդամ վճարեք մյուսներին  ինչ եք քարոզում: Աղջիկներից մեկը հակադարձեց, ասելով, թե միայն իրեն համար չեն մտահոգվում այլ քաղաքացիների, որոնց մեծ մասն այսօր չունի այդ 150 դրամը: «Գծատերանման» անձը անմարդկային ձայնով, չռված, կատաղի աչքերով, իր արած բարեգործությունների մասին է գոռում.
«Աղջիկ ջան, դու ո՞վ ես որ քաղաքացիների մասին ես մտածում, գնա մանկատուն մանկատներին լավություն արա ուզում ես բարի գործ անել: Դու գիտես ես ինչքան լավություն եմ արել մանկատների համար, սաղ կյանք իմ արածի կեսի չափ չես կարա անես», - պատասխանեց, այդպես էլ  ներկայանալ չցանկացող անձը :
Աղջիկները չնկրկեցին ու շարունակեցին, թռուցիկ բաժանել, ապրեն իրենք:
Հուլիսի 23 -ը լի է ակցիաներով, այս պահին էլ  քաղաքապետարանի առջև այս աղջիկների նման քաջ քաղաքացիներ պայքարում են մեր իրավունքների համար:
Աչքիս առաջ եկավ 1988թ.-ը , 2008 թ.-ի մարտի մեկը:
Այօր ժամը 12:00 –ի դրությամբ   քաղաքապետարանի առջև իմհայրենակիցները «Զարթիր Լաո» են երգում` բառերը փոխելով ու քաղաքապետին ուղղելով: Տխրում եմ, որ իմ ժողովուրդն իր իշխանությունների դեմ է երգում այս երգը:

Ուզում եմ հայհոյել, բայց միայն ասում եմ. « Չեմ վճարելու 150 դրամ, և պայքարելու եմ իմ հայրենակիցների հետ որպես ՀՀ քաղաքացի, որպես լրագրող,  քանի որ սա ավելին է քան ֆինանսական կամ սոցիալական խնդիր,  սա հանրության, ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է»:
 

Հեղինակ`

Նանե Բագրատունի 

Տաքսու վարորդը կանգնեցրեց մեքենան կանգառում:

 

- Քուրիկ ջան ո՞ւր եք գնում:
-Հրապարակ:
- Եկեք տանեմ իզուր մի կանգնեք սպասեք, համ կուշանաք համ էլ 150 դրամ եք տալու:
-Դե ուրեմն պիտի որպես տաքսի վճարեմ :Դուք ինչքա՞ն եք վերցնում :
 -Չէ այ քուրիկ ջան,  ես էդ կողմ եմ գնում կտանեմ, բայց ընդհանրապես 500 դրամ եմ վերցնում, սա տաքսի ծառայություն չի, իմ մեքենան է: Որ դրանք էլ ուզենան էդքան կվերցնեն: Պետությունը չի թողնում :Քամեցին, գզեցին ժողովրդին: Նստի գնանք:
Ամիրյան -Մաշտոցի պողոտա  խաչմերուկի հարակից կանգառում  տրոլեյբուսը, երկու երթուղայիններ կանգնել են, ուղեվորները  իջել են, հրաժարվում են 150 դրամ տալ:
«Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ  երկու երիտասարդ աղջիկներ թռուցիկներ էին բաժանում, հորդորելով չվճարել 150 դրամ:
Հանկարծ, թող ինձ ներեն, բոլոր բարեխիղճ գծատերերը, եթե այդպիսիք կան,  բայց  «գծատերանման» մի արարած հայտնվելով  հարձակվեց այդ երկու երիտասարդ աղջիկների վրա`գոռալով , թե դուք չեք վճարում ջհանդամ վճարեք մյուսներին  ինչ եք քարոզում: Աղջիկներից մեկը հակադարձեց, ասելով, թե միայն իրեն համար չեն մտահոգվում այլ քաղաքացիների, որոնց մեծ մասն այսօր չունի այդ 150 դրամը: «Գծատերանման» անձը անմարդկային ձայնով, չռված, կատաղի աչքերով, իր արած բարեգործությունների մասին է գոռում.
«Աղջիկ ջան, դու ո՞վ ես որ քաղաքացիների մասին ես մտածում, գնա մանկատուն մանկատներին լավություն արա ուզում ես բարի գործ անել: Դու գիտես ես ինչքան լավություն եմ արել մանկատների համար, սաղ կյանք իմ արածի կեսի չափ չես կարա անես», - պատասխանեց, այդպես էլ  ներկայանալ չցանկացող անձը :
Աղջիկները չնկրկեցին ու շարունակեցին, թռուցիկ բաժանել, ապրեն իրենք:
 Հուլիսի 23 –ը լի է ակցիաներով, այս պահին էլ  քաղաքապետարանի առջև այս աղջիկների նման քաջ քաղաքացիներ պայքարում են մեր իրավունքների համար:
Աչքիս առաջ եկավ 1988թ.-ը  2008 թ.-ի մարտի մեկը:
12:00 –ի դրությամբ   քաղաքապետարանի առջև իմ հայրենակիցները Զարթիր Լաո են երգում` բառերը փոխելով ու քաղաքապետին ուղղելով: Տխրում եմ, որ իմ ժողովուրդն իր իշխանությունների դեմ է երգում այս երգը:
Ուզում եմ հայհոյել, բայց միայն ասում եմ. « Չեմ վճարելու 150 դրամ, և  պայքարելու եմ իմ հայրենակիցների հետ որպես ՀՀ քաղաքացի, քանի որ սա ավելին է քան ֆինանսական կամ սոցիալական խնդիր,  սա հանրության, ժողովրդի նկատմամբ  վերաբերմունքի դրսևորում է»:
 
Նանե Բագրատունի 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին