▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում պարեկները վնասվածքներ են պատճառել 3 քաղաքացիների․ մանրամասներ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի 29 հասցեում գտնվող Գերմանիայի Հանրապետության դեսպանատանից ոստիկանների կողմից բռնության և ծեծի ենթարկվելու հետևանքով «ձախ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 62-ամյա Է․ Հ-ն, «ձախ արմունկհոդի և աջ ճաճանչ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշակական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 60-ամյա Վ․ Ա-ն և «աջ ճաճանչ-դաստակային հոդի վնասվածք» ախտորոշմամբ՝ 48-ամյա Ք. Ա-ն։

Վ. Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում նշված հասցեի մուտքի մոտ հերթը խախտելու շուրջ ծագած տարաձայնության ժամանակ, դեսպանատան աշխատակիցները անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո ահազանգել են ոստիկանություն և պարեկային ծառայողները բռնություն գործադրելով իրենց նկատմամբ դեսպանատան տարածքից, ձեռնաշղթա կիրառելով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժին՝ ինչի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին