hetq.am-ը, ով առաջինն էր ներկայացրել «Օրանժ» գրքի մրցանակաբաշխության աղմկահարույց պատմությունը, հղում անելով hayeli.am-ին, գրում է, թե այդ կայքի հետ զրույցում «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը հաստատել է, որ ընկերության ներկայացուցչի կողմից ճնշում է եղել, և ժյուրին չի քննարկել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատատություն» պատմվածքը: «Այո՛, ճնշում եղել է: Մենք չենք քննարկել և չենք քվեարկել Մհեր Ենոքյանի գիրքը»,- ասել է Արծվի Բախչինյանը:
Հիշեցնենք, որ լրագրող Վահան Իշխանյանը դիմել է «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի անդամներին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել մրցանակաբաշխության արդյունքը:
Լուսանկարների կոլաժը` Հետք-ից