▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օջալանը և Գյուլենը մեղադրվել են ծպտյալ հայ լինելու մեջ

Թուրքական պետությունը որ գործչի կամ կազմակերպության հետ հակասության մեջ է լինում, շտապում է հայկական հետքեր փնտրել հակառակորդի մեջ կամ հայերի հետ ունեցած իբրև թե հանցավոր համագործակցություն: Այս խնդրին է անդրադարձել թուրքական «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Մուջահիթ Բիլիջին: Նա հիշեցնում է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին «մանկասպան», «ահաբեկիչ» և «դավաճան» ասելուց բացի նաև «հայ» էին անվանում` որպես վիրավորանք իհարկե: Իսկ հայ լինելու ծանրակշիռ ապացույց էին համարում նրա չթլպատված լինելը: Գրել է ermenihaber.am-ը:

«Իսկ հիմա Օջալանը իրեն հայ անվանած պետության հետ ղեկավարում է խաղաղության հասնելու գործընթացը... աստիճանաբար սկսվել է նրա հերոսացումը»,- նկատել է տալիս հոդվածագիրը:

Մինչ պետության հարգանքին նախկինում չարժանացած կազմակերպության լիդերը հիմա համարյա թե սրբացվում է,  պետության կողմից նախկինում հարգված մեկ այլ կազմակերպության լիդերը զրկվում է իր նախկին փառքից: Այս հանգամանքն ընդգծող Բիլիջին նշում է, որ պետական քարոզչությունը հիմա էլ գյուլանական համանքի ղեկավար, իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին է ծպտյալ հայ համարում, ծպտյալ քրիստոնյա, իսկ ավելի հեռու գնացողները վստահեցնում են, թե Գյուլենը Հռոմի պապ կողմից ընտրված գաղտնի կարդինալ է:

Հոդվածի հեղինակը պատահականություն չի համարում, որ դեռ երեկ Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) գյուլենականների հետ միասին խոսում էին «ՔԲԿ»-ի դեմ, այսօր «ՔԲԿ»-ի հետ միասին խոսում են գյուլենականների դեմ: Պետությունը ում ուզում է սուրբ է դարձնում, ում ուզում է դավաճան է հանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին