▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեժ պայքար Գորիսում. առաջադրվել է նաեւ Ավետիք Բուդաղյանի եղբայրը. henaran.am

henaran.am-ը գրում է, որ հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու . անկուսակցականներ՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը,  եւ «Շանի»  ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ՀՀԿ-ականներ՝ «Վարարակն» ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը եւ «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի պետ Վաչագան  Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն:

Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: 

Գորիսում խոսում են որ այս ամառ էլի արյունահեղություն կլինի քաղաքում: «Անցած տարի հունիսի 1-ին էր, էս անգամ հունիսի 8-ին կլինի, հինչ ըն օզում մըզնից, խի չի նախկինը նահանջում»,-հարցնում են  գորիսեցիները:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին