▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի կրակոցներից վիրավորվածներից մեկը ցանկանում է դառնալ «օրենքով գո՞ղ». shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով Երևանում օրերս հնչած աղմկահարույց կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ը՝ 30-ամյա Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը գտնվում են ոստիկանների հսկողության տակ, քանի որ կան կասկածներ, ինչպես նաև քրեական գործում կան ականատեսների կողմից տրված վկայություններ, որ վերջիններս ակտիվ մասնակցություն են ունեցել դեպքին, ովքեր հրահրել են վիճաբանությունը, որից հետո էլ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, 29-ամյա Գոռ Առաքելյանն իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ապօրինի ատրճանակից կրակոցներ է արձակել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս ավելի շատ լինում են Ռուսաստանում, իսկ Ն. Հարությունյանը հայտնի է Նորսո մականվամբ, իսկ Վալերին հարուստ է քրեական անցյալով և ուզում է Նորսոի միջոցով «օրենքով գող» կարգվի: Ու եթե հիմա վերջիններս ցուցմունքներ տան, ապա հանցագործ աշխարհը դա նրանց չի ների:

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին