▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայոց բարքեր» ՀԿ-ն՝ ձեռնաշարժության դեպքի մասին

ASEKOSE.am-ի էլէկտրոնային փոստին հաղորդագրություն է ուղարկվել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության.

Օրեր առաջ հասարակական վայրերից մեկում կանանց և աղջիկների ներկայությամբ անարգել ձեռնաշարժությամբ զբաղվող տղայի դեպքը ազդակ էր այն մասին, որ հայ հասարակության բարոյական կերպարը ձևախեղում է ապրում, ու այն ուղղությունը, որով գնում ենք ներկայում, հայի տեսակի կորսման ուղղություն է:

Դարերից ի վեր ձեռնաշարժությունը բնորոշ չի եղել հային, և այն բարքերը, որոնք կային նահապետական ընտանիքներում, ամբողջությամբ բացառում էին այս երևույթը: Գլոբալիզացիան ու Արևմուտքից ներթափանցած սին արժեքները հասան նաև մեզ, և այսօր մեր տեսակը կանգնած է վտանգի առաջ: Արևմտյան ֆիլմերում  անարգել քարոզվող այս արատավոր երևույթը այսօր բույն է դրել մեր աճող սերնդի գիտակցության մեջ ու հավակնում է փչացնել նրանց:

Դարեր ի վեր մենք ուժեղ ենք եղել մեր ընտանիքներով, իսկ այսօր շատ երիտասարդներ պարզապես չեն ամուսնանում, որովհետև սկսել են բավարարում ստանալ իրենց աջ կամ ձախ ձեռքի միջոցով: Սա առաջին հերթին վտանգում է մեր պետականությունը, որովհետև պատճառ է դառնում մի շարք դեմոգրաֆիական պրոբլեմների, որոնց ներկայությունը մասնակիորեն նաև հիմա ենք զգում: «Հայոց բարքեր» ՀԿ-ն, որի նպատակն է քարոզել և ամրապնդել հայկական ավանդույթները, հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, որը ստորև ներկայացնում ենք ձեր դատին: Ավելի քան վստահ ենք, որ այն հավանություն է ստանալու, և ձեռնաշարժությունը դուրս է շպրտվելու մեր կենցաղից:

«Հայոց բարքեր» ՀԿ տնօրեն

Անահիտ Սարուխանյան

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին