▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե հիմա՞ է Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու ամենաճիշտ պահը

Որսացեք պահը

Մալայզիական «Բոինգ-777» օդանավի կործանման պատմությունը, անշուշտ, դեռ շատ ջուր կվերցնի: Հնարավոր է, որ բացահայտվեն իրական մեղավորները, հնարավոր է՝ որ ոչ: Իհարկե, պարզ է, որ այդ միջադեպn էլ ավելի կսրի Ուկրաինայում ընթացող առճակատումը: Սակայն այստեղ դրան չէ, որ պիտի անդրադառնամ:

Ինչպես և յուրաքանչյուր նմանատիպ աղետից հետո, ուժեղացվում է միջազգային վերահսկողությունը օդային չվերթների նկատմամբ, իսկ եթե առկա է հակաօդային պաշտպանության զորքերում կիրառվող զինատեսակների գործածման կասկածներ՝ առավել ևս: Ու այստեղ է, որ հարց է ծագում՝ իսկ գուցե հիմա՞ է եկել ամենաբարենպաստ և հարմար պահը Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու և Ստեփանակերտից ու դեպի Ստեփանակերտ քաղաքացիական օդանավերի չվերթներ կազմակերպելու համար:

Ակնհայտ է, որ առկա իրավիճակի պայմաններում քիչ հավանական է, որ Ադրբեջանը հանձն առնի կիրառել այդ ինքնաթիռները ոչնչացնելուն ուղղված զինատեսակներ: Ու այս պարագայում նաև Հանրապետության Նախագահը վերջապես կստանա հնարավորություն կատարելու իր խոստումը և լինեու այդ չվերթի առաջին ուղևորը: Սակայն շատ հավանական է, որ պատկան կառույցներն այս անգամ էլ չեն «որսա պահը»:

Վազգեն Ղազարյան

Հիշեցնենք, որ  օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ստեփանակերտի օդակայանից թռիչքներ իրականացնում փոքր երկտեղանոց օդանավեր և սավառնում ԼՂՀ մայրաքաղաքի ու Շուշիի գեղատեսիլ վայրերի վրայով. այդ թռիչքներից օգտվում են նաև զբոսաշրջիկները: Ինչպես և սպասելի էր, այն մեծ հիստերիա էր առաջացրել Ադրբեջանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին