▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը իր իսկ զենքից կպաշտպանի՞ արցախահայերին

 

Նախօրոք զգուշացնում եմ, որ ես հակառուսական տրամադրություններ չեմ ունեցել և չունեմ...ես ՀԱՅԱՄԵՏ եմ...
Վերջին մի քանի օրերին շատ են ակտիվացել իշխանական և մերձիշխանական տարբեր տրամաչափերի քաղաքական գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների մեկնաբանությունները ռուս-թուրք օղուզական(ադրբեջանական) ռազմական համագործակցության շուրջ: Այս ակտիվությունը պայմանավորված է ՀՀ նախագահի, հուլիսի 15-ին, Արգենտինայում արված այն հայտարարության հետ, որ ՀՀ իշխանությունները մտահոգված են մեր ստրատեգիական գործընկերոջ՝ ՌԴ, կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքից...Նախ, զարմանում եմ, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ՌԴ-ն կողնից 4 միլիարդ դոլլարի զենքի վաճառելը ազրներին մինչև հիմա չէր մտահոգում ու հիմա նոր սկսեց մտահոգել.....ինչո՞ւ..ի՞նչ է փոխվել...պատասխանեմ-ՈՉԻՆՉ: Թե՞ մենք մինչև հիմա հիմարի պես հավատացել ենք, թե զենքի վաճառքը դա ընդամենը բիզնես գործարք է, ինչպես մեզ մինչև հիմա իրենց կողմից «վերահսկվողների» միջոցով համոզում էին...թե մենք մտածում ենք, որ ռուսները իրոք ՄԵԶ համար կռիվ են տալու թուրքերի հետ.. ու այսպես լիքը թեեր...Առաջին անգամ եմ իմանում, որ զենքի վաճառքը դա բիզնես գործարք է...ավելի մեծ ապուշություն դեռ չէի լսել: Շատերը, խելացի դեմքով մեզ համոզում էին, որ ավելի լավ է մեր ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ գործընկերը զենք վաճառի մեր թշնամուն, որովհետև միևնույն է այդ գումարներով թուրք օղուզները ուրիշներից զենք կգնեն, իսկ մերոնք (ռուսները) փող չեն աշխատի...Ի՞սկ երբևիցե մեր գործընկերը խոստացել է ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ, որ պատերազմի վերսկսման դեպքում վերջիններիս կպաշտպանի իրեն իսկ կողմից մեր թշնամում վաճառված զենքից: Ճշմարտության համար ասեմ, որ ՌԴ մեզել է զենք վաճառում, նույնիսկ ավելի էժան գնով...բայց դա չի փոխում խնդրի էությունը...
Եթե զենքի վաճառքը ընդամենը բիզնես շահ հետապնդող գործարք է, ինչո՞ւ Իսրաելը զենք չի վաճառում Իրանին կամ Լիբանանին, իսկ ԱՄՆ Վենեսուելային կամ Նիկարագուային...և այսպիսի օրինակները շատեն:
Ես մի բան եմ հասկացել՝ ՌԴ չունի իր արտաքին քաղաքական դոկտրինան..նա մինչև հիմա չի տարբերում, թե ո՛րն է ստրատեգիական գործընկերը, ո՛րն է բարեկամը, ո՛րն է տնտեսական գործընկերը և այսպես շարունակ: Ու շատ վախենում եմ, որ կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ 1921 թ.հայ ժողովրդի հետ...Մեր քաղաքական «ակտիվը» ոչ թե պետք է ակտիվանար հիմա՝ նախագահի հայտարարությունից հետո, այլ շատ վաղուց և իր ակտիվությամբ սթափեցներ նախագահին, որպեսզի վերջինս վաղուց հանդես գար այսպիսի հայտարարությամբ...
Հ.Գ. Մինկի խմբի համանախագահ երկրներից՝ ԱՄՆ և Ֆրանսիան, հարձագողական զենք (ընդհանրապես զենք) չեն վաճառում Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ԵՐԿՈՒ կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին...

Նախօրոք զգուշացնում եմ, որ ես հակառուսական տրամադրություններ չեմ ունեցել և չունեմ...ես ՀԱՅԱՄԵՏ եմ...Վերջին մի քանի օրերին շատ են ակտիվացել իշխանական և մերձիշխանական տարբեր տրամաչափերի քաղաքական գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների մեկնաբանությունները ռուս-թուրք օղուզական(ադրբեջանական) ռազմական համագործակցության շուրջ: Այս ակտիվությունը պայմանավորված է ՀՀ նախագահի, հուլիսի 15-ին, Արգենտինայում արված այն հայտարարության հետ, որ ՀՀ իշխանությունները մտահոգված են մեր ստրատեգիական գործընկերոջ՝ ՌԴ, կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքից...

Նախ, զարմանում եմ, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ՌԴ-ն կողմից 4 միլիարդ դոլարի զենքի վաճառելը ազրներին մինչև հիմա չէր մտահոգում ու հիմա նոր սկսեց մտահոգել.....ինչո՞ւ..ի՞նչ է փոխվել...պատասխանեմ-ՈՉԻՆՉ: Թե՞ մենք մինչև հիմա հիմարի պես հավատացել ենք, թե զենքի վաճառքը դա ընդամենը բիզնես գործարք է, ինչպես մեզ մինչև հիմա իրենց կողմից «վերահսկվողների» միջոցով համոզում էին...թե մենք մտածում ենք, որ ռուսները իրոք ՄԵԶ համար կռիվ են տալու թուրքերի հետ.. ու այսպես լիքը թեեր...Առաջին անգամ եմ իմանում, որ զենքի վաճառքը դա բիզնես գործարք է...ավելի մեծ ապուշություն դեռ չէի լսել:

Շատերը, խելացի դեմքով մեզ համոզում էին, որ ավելի լավ է մեր ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ գործընկերը զենք վաճառի մեր թշնամուն, որովհետև միևնույն է այդ գումարներով թուրք օղուզները ուրիշներից զենք կգնեն, իսկ մերոնք (ռուսները) փող չեն աշխատի...Ի՞սկ երբևիցե մեր գործընկերը խոստացել է ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ, որ պատերազմի վերսկսման դեպքում վերջիններիս կպաշտպանի իրեն իսկ կողմից մեր թշնամում վաճառված զենքից: Ճշմարտության համար ասեմ, որ ՌԴ մեզել է զենք վաճառում, նույնիսկ ավելի էժան գնով...բայց դա չի փոխում խնդրի էությունը...Եթե զենքի վաճառքը ընդամենը բիզնես շահ հետապնդող գործարք է, ինչո՞ւ Իսրայելը զենք չի վաճառում Իրանին կամ Լիբանանին, իսկ ԱՄՆ Վենեսուելային կամ Նիկարագուային...և այսպիսի օրինակները շատեն:

Ես մի բան եմ հասկացել՝ ՌԴ չունի իր արտաքին քաղաքական դոկտրինան..նա մինչև հիմա չի տարբերում, թե ո՛րն է ստրատեգիական գործընկերը, ո՛րն է բարեկամը, ո՛րն է տնտեսական գործընկերը և այսպես շարունակ: Ու շատ վախենում եմ, որ կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ 1921 թ.հայ ժողովրդի հետ...Մեր քաղաքական «ակտիվը» ոչ թե պետք է ակտիվանար հիմա՝ նախագահի հայտարարությունից հետո, այլ շատ վաղուց և իր ակտիվությամբ սթափեցներ նախագահին, որպեսզի վերջինս վաղուց հանդես գար այսպիսի հայտարարությամբ...

Հ.Գ. Մինկի խմբի համանախագահ երկրներից՝ ԱՄՆ և Ֆրանսիան, հարձագողական զենք (ընդհանրապես զենք) չեն վաճառում Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ԵՐԿՈՒ կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին