▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմերի արտաքին քաղաքականությունը կարող է ավելի ճկուն դրսևորումներ ունենալ

Միջազգային իրադրությունը կտրուկ սրվում է, ինչը նշանակում է, որ հակառակորդ դարձած գլոբալ դերակատարներն իրենց կրտսեր դաշնակիցների զորակոչ են հայտարարելու և պահանջելու են հավատարմության հստակ ու առարկայական հավաստացիումներ ներկայացնել: Այս համատեքստում Մադրիդյան սկզբունքների նկատմամբ բացասական դիրքորոշում բարձրաձայնելը կարևոր քայլ էր Արցախի կողմից: Ներկա պայմաններում այս կարգի հայտարարությունը որոշակի երկվություն է մտցնում հայկական կողմերի դիրքորոշումների մեջ՝ Հայաստանի պաշտոնատարները մշտապես պնդել են, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց կողմից դիտարկվում են որպես հակամարտության կարգավորման համար ընդունելի բանակցային կանխադրույթներ: Այժմ, երբ պարզվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար ընդունելի Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չեն առնվազն Արցախի վարչապետի համար, հայկական կողմերի արտաքին քաղաքականությունը կարող է ավելի ճկուն դրսևորումներ ունենալ: Միաժամանակ չի կարելի բացառել նաև որոշակի կադրային փոփոխությունների հեռանկարը, քանզի չեմ կարծում, որ քաղաքական մոտեցումների այս ընդգծված տարբերությունը երկար պահպանվի՝ շուտով դրանց պաշտոնական ներդաշնակեցման կարիքը կրկին կարող է զգացվել և, այդ դեպքում, նշված տարբերությունների խորհրդանիշը դարձած պաշտոնյաները, նոր քաղաքական կուրսի ներդրման անհրաժեշտությունից ելնելով, գուցե ստիպված լինեն հրաժեշտ տալ իրենց ներկայիս պաշտոններին:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին