▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն՝ Մարզահամերգային համալիրին պարտք լինելու մասին

Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցչի հուլիսի 31-ի հայտարարությանը:
ՊՆ տարածած պարզաբանման մեջ ասվում է.
«1. Նշված 60 միլիոն դրամ գումարը ուռճացված թիվ է, որը կամայականորեն հաշվարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից` ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար:
2. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված/ամրացված/ գույքի/տարածքի/ վարձակալության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.02.2001թ. թիվ 125 որոշմամբ սահմանված կարգը, մեկ օրվա համար վարձավճարը հաշվարկվել է 1.713.508 ՀՀ դրամ:
3. Վարձակալության համար ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին վճարել է 29.951.561 ՀՀ դրամ` ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:
4. Համաձայն 2005թ. սեպտեմբերի 30-ի թիվ 319/1-0 պայմանագրի 5.57 կետի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պարտավորվել է ՄՀՀ-ի վերանորոգումից հետո` 10 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով ապահովել համապատասխան նշանակության մինչև 5 միջոցառումների, բայց ոչ ավել, քան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը:
Ուստի գտնում ենք, որ, հակառակ ՄՀՀ ներկայացուցիչների պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ընկերության կրած նյութական որևէ կորուստների համար պատասխանատվություն չի կրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին